00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրք ծայրահեղ ազգայնականը Հայաստանում և Արցախում «քուրդ զինյալներ» է հայտնաբերել

© AFP 2024 / SAFIN HAMEDКурдские военные
Курдские военные - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քրդերը հաստատվել են ոչ միայն Հայաստանում, այլև Վրաստանում և նույնիսկ Ղազախստանում։ Նման հայտարարությամբ է հանդես եկել «Ընդդեմ անհիմն հայկական պնդումների» թուրքական ծայրահեղ ազգայնական միության ղեկավարը։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի տարածքում քուրդ զինյալներ է «գտել» Թուրքիայում գործող «Ընդդեմ անհիմն հայկական պնդումների» թուրքական ծայրահեղ ազգայնական կազմակերպության նախագահ Գյոքսել Գյուլբեյը։ Այս մասին գրում է թուրքական Milliyet թերթը։

«Քրդական աշխատավորական կուսակցությունը» (ՔԱԿ), Հայաստանում վերսկսելով իր ճամբարների գործունեությունը, ապահովում է Թուրքիայից և Եվրոպայից ժամանած երիտասարդներին, նրանց ուսում տալիս Ղազախստանի համալսարանի օտար լեզուների ֆակուլտետում», — ասել է Գյուլբեյը:

Ситуация в Курдистане - Sputnik Արմենիա
Հայաստանի շեմին թափվող արյունը. քրդական քաղաքները սուզվել են քաոսում

Նա պնդում է, որ Հայաստանը կարևոր նշանակություն ունի ՔԱԿ–ի համար, որի ճամբարները իբրև թե գործում են Գյումրիում, Սպիտակում, Երևանում և Արցախում։

Գյուլբեյի խոսքով` Հայաստանում ՔԱԿ–ին ամենից շատ աջակցում է «Դաշնակցություն» կուսակցությունը։ Բացի Հայաստանից, որը ծառայում է որպես «փոխաբեռնման կետ», Քրդական աշխատավորական կուսակցությանը (ՔԱԿ) Եվրոպայից, Իրանից, Իրաքից և Սիրիայից վարձկաններով համալրելու համար, քրդերին աջակցում են նաև Վրաստանում ու Ղազախստանում:

Նա կարծում է, որ Վրաստանում գործող մի շարք քրդական կազմակերպություններ վերահսկվում են հենց Քրդստանի աշխատավորական կուսակցության կողմից։

Իր էքսցենտրիկ և անհեթեթ հայտարարություններով Գյուլբեյը վաղուց է հայտնի։ Նրա ամենահայտնի հայտարարությունն էր` Հայաստանը Արցախի պատերազմում 8 հազար աֆղան վարձկան է ներգրավել։

Ավելի ուշ նա կոչ էր արել, որպեսզի Արցախ այցելած Թուրքիայի քաղաքացիներ Ուֆուք Ուրասը, Ալի Բայրամօղլուն, Սաիդ Չեքինօղլուն և Էրոլ Քաթիրչիօղլուն Ադրբեջանին հանձնվեն և քրեական պատասխանատվության ենթարկվեն։

Բացի այդ, Գյուլբեյը հայտարարել էր, որ Հայաստանի լոբիստական կազմակերպությունները մտադիր են Եվրոպայում բնակվող համշենահայերի համայնք ստեղծել և պայքարեն, որպեսզի նրանք վերադառնան Թուրքիայի սևծովյան ափերը։

«Ընդդեմ անհիմն հայկական պնդումների» կազմակերպությունը պարբերաբար հանդես է գալիս հակահայկական հայտարարություններով, սակայն չի սահմանափակվում խոսքով։ Նրանք բազմաթիվ ակցիաներ, միջոցառումներ և ցույցեր են կազմակերպում, օրինակ`այրում են Հայաստանի նախագահի դիմանկարները, հայ-թուրքական բախումներ է բեմադրում, ինչպես նաև արդեն երկար տարիներ փորձում են խաթարել Աղթամարի կղզու Սուրբ Խաչ եկեղեցու ամենամյա պատարագները։ Այս կազմակերպությունում Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարը սահուն կերպով անցավ էթնիկ հայերի և Հայաստանի նկատմամբ ատելության սերմանմանը:

Լրահոս
0