00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայուհու և չինացու որդին. ինչպես Դավիթ Յանի «խելահեղ» նախագծերը փոխեցին աշխարհը

© Sputnik / Артем Житенев / Անցնել մեդիապահոցПредседатель совета директоров компании ABBYY Давид Ян
Председатель совета директоров компании ABBYY Давид Ян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր Ռուբեն Գյուլմիսարյանը պատմում է տեխնիկակական աշխարհի «արքա», ABBYY–ի հիմնադիր Դավիթ Յանի մասին։ Հետաքրքիր մարդկային որակներն օգնեցին Յանին հասնել աննկարագրելի հաջողության։

Հայտնի ու հաջողակ դառնալուց շատ տարիներ առաջ Դավիթ Յանը ապրել է Երևանում, ապրել բոլորի նման. դպրոց հաճախել, գրքեր կարդացել, բակում ֆուտբոլ խաղացել: Հասարակ դպրոցը շուտով փոխարինվեց Երևանի համալսարանին կից ֆիզմաթ դպրոցով, ընտանիքում ապրիորի համարվում էր, որ Դավիթը ֆիզիկոս է դառնալու: Հայրը` Յան Շին, որը Երևանում 1960-ականներին միակ չինացին էր, դասավանդում էր համալսարանում, մայրը` հայուհի էր, նա փոխեց ֆիզիկոսի մասնագիտությունը` թատրոնում հուշարար աշխատելու հետ:

1985 թվականին Դավիթը որոշում է փորձել բախտն ու ընդունվել Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտ, ինչը շատ դժվար էր անել։ Սակայն նրան հաջողվում է հեղինակավոր բուհի ուսանող դառնալ առաջին իսկ փորձից։ Ուսումը նա ավարտում է` «DSL բառարանների նկարագրման լեզուն» թեմայով հիանալի դիպլոմային աշխատանք գրելով։

Мишель Легран - Sputnik Արմենիա
Հայկական արմատներով ֆրանսիացին. Միշել Լեգրանը նշում է 85–ամյակը

Պետերբուրգի Ալեքսանդր Նևսկու մայրավանքի գերեզմանատանը քսան տարեկանում մահացած պատանու հուզիչ շիրմաքար կա։ Վրան գրված է. «Մահացել է գիտության նկատմամբ չափից մեծ աշխատասիրություն ցուցաբերելուց»։ Փորձեք ընդունվել Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտ և արագ կհասկանաք, որ «գժվել կարդալուց» արտահայտությունն ամենևին չափազանցություն չէ, այստեղ ուսանողները բավականին լուրջ են մոտենում ուսմանը, քանզի այլ կերպ հնարավոր չէ։ Դավիթ Յանը հաճախ էր դեպրեսիաներ ունենում, սակայն նա համոզված էր` ուսումն արժեր դրան։

Նա շարունակեց գիտական աշխատանքը և թեկնածուական թեզ գրեց տեքստերի օպտիկական ճանաչման տեխնոլոգիայի վերաբերյալ, և այդ օրվանից գիտական աշխատությունը երկրորդական դարձավ` զիջելով իր տեղը միշտ հանդուգն և հաճախ աննկարագրելի բեկումնային գործնական մշակումներին։

1989 թվականի ամռանը Դավիթը Երիտասարդների գիտատեխնիկական արվեստի կենտրոնից խորհրդային 3000 ռուբլի պարտք վերցրեց` նախագիծն իրականացնելու համար, ինչն այն ժամանակվա համար փոքր գումար չէր։ Սակայն վարկը լիովին արդարացրեց իրեն. Ալեքսանդր Մոսկալյովի հետ համատեղ Դավիթը ստեղծեց Lingvo էլեկտրոնային բառարանը, որը կոչված էր հայտնի դառնալ: Հաջորդ տարի ընկերները սկսեցին իրականացնել Bit Software–ը`այն արագորեն վերանվանելով ABBYY: Հենց այս անունով այն համաշխարհային համբավ ձեռք բերեց, իսկ նրա ամենահայտնի արտադրանքի` տեքստերի ճանաչման FineReader ծրագրի մասին, գիտեն գրեթե բոլոր նրանք, ովքեր համակարգիչ ունեն: ABBYY-ի շրջանառությունն այսօրվա մասնագետները գնահատում են տարեկան 200 մլն դոլարի չափով, իսկ սեփականատերերը չեն բացահայտում ճշգրիտ տվյալներ` համեստությունից ելնելով:

Альбом про Армению голландской армянки Анк - Sputnik Արմենիա
Ինչպես են կորչում հայկական արմատները

Սակայն միայն սահմանափակվել ABBYY Lingvo–յով Դավիթը մտադիր չէր։ Նա որոշեց ստեղծել գրպանի առաջին Cybiko համակարգիչը, Մոսկվայի կենտրոնում մի քանի ռեստորան բացեց և գիրք գրեց (հավանաբար` որպես բացատրական գրություն ռեստորանների համար) առողջ սննդի մասին։ Ինչ վերաբերում է ևս մեկ ընկերությանը` iiko–ին, ապա դրա շնորհիվ ռուսական համապատասխան  հաստատությունների համար հայտնի դարձավ սրճարանների և ռեստորանների աշխատանքի ավտոմատացված համակարգը, որին կցված էր նաև Platius բջջային վճարումների հուսալի պլատֆորմը։

Սակայն Cybiko–ն Դավիթ Յանի ամենախելահեղ նախագծերից մեկն էր միայն։ 2000 թվականին, 4 ամսվա ընթացքում ԱՄՆ–ում վաճառվել է ավելի քան 30 000 գրպանի համակարգիչ։ Այդ հիմա են գրում, որ այս սարքերը կատալիզատոր էր դարձել ժամանակակից գեոլոկացիոն սոցցանցեր ստեղծելու համար։ Իսկ 2001 թվականի սեպտեմբերի 15-ին Լոնդոնում նախատեսվում էր դրանց վաճառքը։ Յանն արդեն մշակել էր սցենարը, նույնիսկ ֆիլմ էր որոշել նկարահանել խելահեղ ամբոխի մասին, որը ամեն ինչ քանդում է իր ճանապարհին, միայն թե փոքր համակարգիչ ունենա։ Բայց ամեն ինչ այլ կերպ ընթացավ. Նյու Յորքում սեպտեմբերի 11-ին սարսափելի ահաբեկչություն ունեցավ, և աշխարհը վայրկենական փոխվեց։ Մարդիկ սկսեցին վախենալ իրենց գտնվելու վայրը որոշող սարքերից. մի քանի ամիս անց Յանը դադարեցրեց արտադրանքը, երկու տարվա ընթացքում վաճառվել էր ընդամենը 500 հազար սարք։ Սա նախատեսվածից մի քանի անգամ քիչ էր։

Открытие выставки Иван Константинович Айвазовский. К 200-летию со дня рождения в Санкт-Петербурге - Sputnik Արմենիա
Այվազովսկին զտարյուն հայ է, կամ փոթորիկ մեկ բաժակ ջրում

Հաճախ ամեն ինչ թողնելու ու նախագիծը լքելու ցանկություն էր առաջանում. թողնել հուսահատության հասցնող աշխատանքն ու հանգստանալ վերջապես։ Սակայն անհասկանալի տեղից վերցրած ուժերով աշխատելու ունակությունը նրա մեջ դաստիարակել էր թենիսի մարզիչը։ Դավիթը հիշում է, որ ուսուցիչն ուռենու փայտիկով աշակերտին հարվածում էր, երբ վերջինս հանկարծ սկսում էր ինքն իրեն խղճալ։ Իսկ եթե բողոքում էր և նվնվում, հանգստի ժամանակ և գիշերը մարզիչն արթնացնում էր նրան ու ստիպում վազել կիզիչ արևի տակ կամ ցուրտ լեռնային գիշերով (Արագածի ստորոտում էր մարզական ճամբարը)։ «Մեղավորը» վազում էր, իսկ ուսուցիչը, մի փոքր հետևից վազելով, ցուցադրաբար առաջ էր անցնում նրանից։ Մարզիչին բոլորը սիրում էին։

Հարցազրույցներից մեկի ժամանակ Յանը ասել էր. «Ֆիզիկոսներն ու ծրագրավորողները կենդանացնում են անկենդանը։ Ֆիզիկոսները հասկանում են բուն էությունը և ստիպում դրան ապրել նորովի` իրենց բացահայտած օրենքների շնորհիվ։ Ծրագրավորողները կենդանացնում երկաթը։ Աստվածային է, երբ քո ծրագիրը սկսում է աշխատել, և դա, անպայման, կմնա քեզանից հետո»։

Դա սկիզբն է այն բանի, ինչի վրա աշխատում էիր քեզ չխնայելով, հուսալքվում և կրկին վերադառնում։ Դավիթ Յանն անվանում է դա ստեղծագործական «անփոխարինելի հաճույք»։ Նա նույնիսկ «Յանի երջանկության բանաձև է» հորինել։ Բանաձևում, որն ուղղանկյան տեսք ունի, պարագծով դասավորված են առաջնային` մարդու հիմնական պահանջմունքները, ընդ որում վերևում` ազատությունն ու սեքսն են։ Բոլոր գծերը առաջնային պահանջմունքներից կենտրոն են գալիս և հատվում «անմահության» կետում։

Այսինքն` Յանի տեսության համաձայն, մարդը երջանիկ է միայն այն դեպքում, երբ նա արտահայտվում է սեփական երեխաների, իր արվեստի մեջ, մնում է մարդկանց մտքերում և հուշերում։ Սա ներդաշնակ է հայտնի ֆիզիկոս, նոբելյան մրցանակակիր Լև Լանդաուի պնդման հետ, որն ասում էր, որ մարդկային երջանկությունը երեք բանից է կախված` սիրուց, մարդկանց հետ շփումից և աշխատանքից։

Apple–ից Գայ Կավասակիի հետ մեկտեղ, Յանը պնդում է, որ բիզնեսը` ցանկացած, կարող է հաջողակ լինել, եթե գումար աշխատելը երկրորդ նպատակն է, իսկ առաջին տեղում մարդու ձգտումներն են։ Եթե ընկերությունը սկսում է աշխատել, միայն գումար աշխատելը հաշվի առնելով, ապա նրա հաջողության հավանականությունը կտրուկ նվազում է։

Евгения Медведева - Sputnik Արմենիա
Գեղասահորդ Մեդվեդևա-Բաբասյանը սխալներ թույլ տվեց, սակայն վերցրեց Գրան պրի

Դավիթի համար հաջողության հասնելու երկու ակնհայտ պատճառ կա։ Բացի նրանից, որ պետք է աշխատել առանց քեզ խնայելու, անհրաժեշտ է նաև համախոհներ գտնել և սովորել ապրել նրանց հետ։ Նա չի հավատում մենակ ստեղծած հաջողությանը, ճիշտ այնպես, ինչպես չի կարելի հաջողության հասնել առանց քրտնաջան աշխատանքի։

Յանն այսօր ապրում է միաժամանակ երկու երկրում, երբեմն նույնիսկ` երեք` գրեթե նույնքան ժամանակ անցկացնելով ԱՄՆ–ում և Ռուսաստանում։ Հիմնական ժամանակը ծախսում է ABBYY–ի և iiko–ի վրա, բացի այդ նրա մշտական վերահսկողության տակ է «Այբ»  կրթական հիմնադրամը և Հայաստանում գտնվող համանուն դպրոցը։

Iiko ընկերությունն արդեն տոնել է իր տասնամյա հոբելյանը։ Հիմնական գաղափարն էր ստեղծել ռեստորանային բիզնեսի կառավարման հնարավորինս անթերի ավտոմատացված համակարգ։ Համակարգը, որն ակնհայտորեն ավելի լավն է գոյություն ունեցողներից, առանց իր առջև դրած նախապայմանների Դավիթը նույնիսկ չէր մտածի ստեղծել։ Առավել ևս, որ սեփական փորձը նման մշակումների անհրաժեշտություն էր թելադրում։

Երբ 2004 թվականին Յանը բացեց FAQ-Café  սրճարանը, նա փորձեց մանրակրկիտ ուսումնասիրել բոլոր նրբությունները.  ինքն իր սրճարանում խոհարար էր աշխատում, մատուցող, բարմեն և կառավարիչ։ Եվ այդժամ նա վախեցավ, նրան թվաց, որ հնարավոր չէ միասնական համակարգ ստեղծել, որը կընդգրկեր այդ բիզնեսի բոլոր կողմերը։ Յանը հաշվարկեց մոտավորապես 11 տարբեր ասպեկտներ, որոնցից յուրաքանչյուրը հստակ խնդիրներով առանձին համակարգ էր պահանջում։ Պահեստի, կամ ասենք ֆինանսական եկամուտների հաշվառման համար որևէ ծրագիր գրելու ցանկություն չկար և իմաստ էլ չկար` լիքն են նման պարզունակ ծրագրերը։

Дизайнер Арига Торосян - Sputnik Արմենիա
Paris Fashion Week. հայուհու հավաքածուն ֆեշն–գնորդների ուշադրության կենտրոնում է

Դավիթ Յանն այն մարդկանցից չէր, ով կասեր`անհնար է ու կմոռանար այդ մասին։ Աշխատանքը սկսվեց, այն դժոխային էր և գնալով բարդանում էր, արդյունքում դրա վրա ծախսվեց 4 տարի։ Սակայն այժմ նրանք կարող են հպարտանալ` հիմա գոյություն ունի կատարյալ համակարգ, որը պիտանի է ռեստորանային բիզնեսի բոլոր կողմերը ընդգրկելու համար։

Դե ասացեք խնդրեմ` ի՞նչ ճգնաժամի մասին եք խոսելու ու պատմելու Յանին` տնտեսակա՞ն, ֆինանսակա՞ն։ Դե հա, ասում է նա, ճգնաժամեր լինում են, բայց չէ՞ որ դա առիթ չէ ձեռքերը ծալած նստելու և հիմարի նման գարեջուր խմելով հեռուստացույցին նայելու համար։ Աշխատել է պետք, քրտնաջան աշխատել, iiko–ն տարեկան առնվազն 35% աճ է գրանցում, և բոլոր ճգնաժամերը հօդս են ցնդում։ Այսօր Ռուսաստանի ռեստորանների և սրճարանների գրեթե կեսն աշխատում է Յանի և նրա ընկերության համակարգով։

Իսկ ամբողջովին ընկղմվել մի բանի մեջ, ինչը անհասկանալի է և սկսել հերթական խելահեղ նախագծի մշակումը, այո, դա Դավիթ Յանը կարող է և սիրում է։ Ընդհանրապես, պնդում է նա, սթարթափի համար (խելացի և համարձակ սթարթափի) ճգնաժամը նույնիսկ լավ է։ Մեծ և կայացած ընկերության համար է ճգնաժամը վախենալու, այն էլ` անպատասխանատու մենեջմենթի պարագայում, իսկ նոր նախագծերի համար այն բացառիկ հնարավորությունների ժամանակ է, որը երբեք էլ կարող է չլինել։ Ինքներդ դատեք` ասում է նա, ճգնաժամի ժամանակ կրճատում են աշխատակիցներին, նվազեցնում ծախսերը` նույն աշխատավարձի կամ վարձակալության դիմաց, օրինակ։ Եվ ստացվում է, որ աշխատաշուկան հիանալի մասնագետներ է տրամադրում արժեքից ավելի ցածր գնով։ Այդ մասնագետներին պետք է բռնել ու բաց չթողնել` արդյունքում ստեղծելով աշխարհի լավագույն թիմը։

Իսկ այն, ինչն աշխարհի մակարդակով լավագույնը չէ, Դավիթ Յանին չի հետաքրքրում։

Լրահոս
0