00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական կոնյակը Ռուսաստանում. ինչպես են փոխվել խաղի կանոնները

© Sputnik / Айгюзель КадирНациональный день Армении на ЭКСПО-2017 в Астане. Армянский коньяк
Национальный день Армении на ЭКСПО-2017 в Астане. Армянский коньяк - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայկական կոնյակը ռուսական շուկա է արտահանվելու հատուկ չափորոշիչներով և պահանջներով:

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Ռուսաստանը խստացրել է ներկրվող կոնյակի որակի վերահսկողությունը: Այդ մասին երեքշաբթի Երևանում լրագրողներին ասաց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:

«ՌԴ-ն կտրուկ փոխել է խաղի կանոնները: Առաջ իմիտացիա էին անում, թե պայքարում են կեղծարարության դեմ, հիմա նման իմիտացիա չի անում, Հայաստանի նկատմամբ խստացել են պայմանները: Նոր ցուցանիշներ են մտցրել, որոնք Հայաստանում չեն չափվում: Մենք այդ գործիքները չունենք: Կեղծարարները չեն կարող նախապես իմանալ, որ իրենք կեղծում են: Թթվածնի 17 իզոտոպի քանակությունն այստեղ չենք կարող ստուգել սարքերի բացակայության պատճառով», — ասաց նա:

Ըստ Հարությունյանի` սա նշանակում է, որ նույնիսկ այն արտադրողները, որոնք չեն կեղծում իրենց ապրանքը, չգիտեն «Օ 17»-ի քանակությունը:

«Դա մեծ խնդիրներ է առաջացնում: Դեպքեր կան, որ ՌԴ շուկայից հետ են ուղարկվել ` մոտ 6-8 ավտոմեքենա: Մի մասը վերադարձվել է վատ որակի պատճառով, իսկ մյուսը պայմանավորված էր այն փաստով, որ խախտվել էին պայմանավորվածությունների ժամկետները», — ասաց Հարությունյանը:

Село Уджан. Виноград - Sputnik Արմենիա
Խաղողի գնի այս տարվա ռեկորդը. ի՞նչ է տեղի ունեցել խաղողագործության ոլորտում

Նրա խոսքով, առաջ Ռուսաստանն իմիտացիա էր, թե պայքարում է կեղծարարության դեմ, հիմա նման իմիտացիա չի անում։

Սա կազդի արտահանման ծավալների վրա, բայց ոչ այնքան շատ: Երևանի «Արարատ» կոնյակի գործարանում արտահանման հետ կապված խնդիրներ չեն առաջանա: Լավ և նորագույն սարքավորումների շնորհիվ գործարանի արտադրանքը, այսպես թե այնպես, լիովին համապատասխանում է բոլոր չափանիշներին և պահանջներին:

Գինեգործների միության ղեկավարը նշեց հայկական կոնյակի հետ կապված մեկ այլ խնդիր: Փաստն այն է, որ վերջին տարիներին ռուսական շուկայում հայկական կոնյակի հեղինակությունը կտրուկ նվազել է:

«Այսօր հայկական կոնյակն իր իմիջով հավասարվել է ռուսական և դաղստանյան կոնյակներին, և շուկայում ամենաէժանն է, ինչը ցավալի է։ Մենք անընդհատ նվազեցրել ենք գինը, ու այսօր այն իմիջը չէ, որն ունեինք մինչև 2008թ.։ Կոնյակի արտադրության մեջ ստվերային փողերը շատ մեծ են, այդ ստվերի մեջ շահագրգռված է ավելի շատ ռուսական կողմը, քան հայերը», — ընդգծեց նա:

Ըստ Հարությունյանի, եթե հայերը որոշեն արտադրել 100 տոկոսով ոչ կեղծված կոնյակ, ռուսական շուկան դա չի ընդունի, քանի որ այնտեղ պահանջում են ցածրակարգ կոնյակ։ Բայց քանի որ հայկական կոնյակի դիրքն ընդհանուր առմամբ վատ չի եղել, երկիրը չի հատել վտանգավոր սահմանագիծը, այսինքն` մեկ շշի համար 2,5 դոլարը: Սակայն այսօր արտադրողները մեկ շիշը վաճառում են նույնիսկ 1,5 դոլարով:

«Մեկ շշի արժեքը ճգնաժամից առաջ 3.1-3.2 դոլար էր: Կառավարությունը պետք է վերահսկեր իրավիճակը, բայց չվերահսկեց: Իսկ նոր կառավարությունն ամեն կերպ ուզում է վերահսկել, բայց ամեն ինչ այնքան անտեսված է, որ ռեսուրսներն ու մեխանիզմները չեն հերիքում», — նշեց գինեգործների միության նախագահը:

Նա համոզված նշեց, որ եթե անգամ բացարձակապես բնական կոնյակ արտադրվի, դեռ չի նշանակում, որ ռուսական ընկերությունները չեն գնի պահանջարկ ունեցող, էժան կոնյակը։

Ինչ վերաբերում է գինուն, ապա արտահանման ծավալները կայուն աճում են, իսկ որակը` բարելավվում: Մասնավորապես, զարգացման դինամիկան ցույց է տալիս, որ արտահանման ծավալները տարեկան աճել են 15-20% —ով: Իսկ այս տարի հասել է 30-40% տոկոսի:

Լրահոս
0