00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
15:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:41
18 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
50 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շոուն շարունակվում է. Բաքուն «սև ցուցակում» է ընդգրկել CNN–ի շեֆ խոհարարին

© Sputnik / Asatur YesayantsЭнтони Бурден
Энтони Бурден - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամերիկյան շոումեն, հեռուստահաղորդավար, գրող, խոհարար և ճամփորդ Էնթոնի Բուրդենը հայտնվել է Ադրբեջանի «սև ցուցակում»: Instagram-ի իր էջում Բուրդենը ֆոտոհաշվետվություն է ներկայացրել Արցախ կատարած այցի մասին։ Նա Արցախ էր մեկնել «Էնթոնի Բուրդեն. անծանոթ տեղանքներ» հեռուստահաղորդումը նկարահանելու համար:

«Հետաքննության արդյունքների հիման վրա համապատասխան որոշում կկայացվի», — նման դեպքերի համար բնորոշ հայտարարություն է արել Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը:

Հիշեցնենք, որ «սև ցուցակում» են հայտնվում բոլոր նրանք, ովքեր առանց Ադրբեջանի ԱԳՆ-ին տեղեկացնելու ու թույլտվություն ստանալու համարձակվում են այցելել Լեռնային Ղարաբաղ, չնայած անգամ մեծ ցանկության դեպքում դժվար է պատկերացնել, թե ինչպես է հնարավոր դա անել գործնականում։

Սկզբում այդ «ցուցակները» տարակուսանք էին առաջացնում, բայց դա երկար չտևեց, քանի որ ծիծաղելի դարձավ, այնուհետև` զվարճալի, հետո սկսեցինք թեթև ժպտալ, երբ շատ հայտնի մարդկանց անուններ հայտնվեցին այդ ցուցակում: Հիմա դրանց մասին հերթական հիշատակումն արդեն ձանձրույթ է պատճառում: Երևի Ադրբեջանի խելամիտ քաղաքացիները նույնիսկ ամաչում են կարդալ այս թեմայի վերաբերյալ հերթական տեղեկությունը:

© MassispostԷնթոնի Բուրդեն
Энтони Бурден побывал в Армении и Карабахе - Sputnik Արմենիա
Էնթոնի Բուրդեն

Իհարկե, պաշտոնական Բաքուն Արցախ այցելելու կանոնների մասին իր տեսակետն ունի: Սակայն այս խորհրդավոր կանոնների պահպանումը «ցուցակներում» հայտնվելուց չի փրկում, հետևաբար դրանք ոչ մեկին չեն հետաքրքրում: Եվ հետո, ասենք, նրանք, ովքեր բան ու գործ չունենալու պատճառով փորձում են Բաքվին պաշտոնապես տեղեկացնել Արցախ այցելելու մասին, պատասխանը քար լռություն է լինում: Անհասկանալի է, թե ինչպես կարելի է Արցախի տարածք մուտք գործել արևելքից, երբ այնտեղ անցակետեր չկան, բայց փոխարենը կան ականապատված դաշտեր, և ադրբեջանական «ֆատերլյանդը» գրեթե ամբողջ օրը գնդակոծում է Արցախի պաշտպանության դիրքերը:

Памятник Мы-наши горы. Степанакерт. НКР - Sputnik Արմենիա
Ադրբեջանական «սև ցուցակում» հայտնվելու պատվին արժանացած խիզախները

Գուցե այդ «ցուցակների» առկայությունը ինչ-որ մեկին ստիպել է հրաժարվել Արցախ այցելելու մտքից, բայց հաստատ` քչերին: Հարկ չկա այստեղ կրկնելու համաշխարհային ճանաչում ունեցող մարդկանց անունները, որոնք խոստովանել են, թե ինչ անմոռանալի ժամանակ են անցկացրել Արցախում: Նրանց անունները բոլորի շուրթերին են: Որպես օրինակ կարելի է բերել միայն ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովին, որը բոլորովին չի տխրել այն փաստից, որ հայտնվել է նույն ցուցակում Մոնսերատ Կաբալյեի, Լյուբով Կազարնովսկայայի, տիեզերագնաց Չարլզ Դյուկի և շատ ուրիշների հետ: Ավելին` Մարկեդոնովը կարծում է, որ դա շատ լավ PR է: «Հանկարծ, Աստված մի արասցե, և նրան` Կաբալյեին հետաքրքրի, թե ով է այս Մարկեդոնովը, և ինչու է նա իր հետ նույն ցուցակում ընդգրկվել», — մի անգամ ասել է նա:

Երևի թե ժամանակն է, որ Բաքվի ղեկավարությունը հասկանա` այս միջոցը չափազանց անհեռանկարային է և հաճախ հակառակ ազդեցություն է ունենում: Առայժմ Ադրբեջանը կարողացել է միակ նախադեպը ստեղծել. դեռ թարմ է բլոգեր Ալեքսանդր Լապշինի պատմության հիշողությունը: Դա էլ չէր լինի, եթե չլիներ երկու նախագահներ Ալիևի և Լուկաշենկոյի սերտ բարեկամությունը և բելառուսական ընկերների`իրենց ադրբեջանցի գործընկերոջն անհարմար վիճակի մեջ չգցելու ցանկությունը:

Բայց ինչ-որ բան հուշում է, որ այս դեպքը բացառիկ է, և քիչ հավանական է, որ Բելառուսը կրկին նման ծառայություն մատուցի, անգամ եղբայրական Թուրքիան չի շտապում ձերբակալել և Ադրբեջանին հանձնել իր 4 քաղաքացիներին, որոնք վերջերս են եղել Արցախում: Իսկ այն, որ որևէ մեկը կարող է ձերբակալել, ասենք, Մոնսերատ Կաբալյեին, Եվրախորհրդարանի և Ռուսաստանի Պետդումայի պատգամավորներին և ամերիկյան սենատորներին, արդեն ընդհանրապես ֆանտաստիկայի ժանրից է:

Ոչ, մենք չենք պատրաստվում ինչ-որ բան խորհուրդ տալ Ադրբեջանի ղեկավարությանը. մեծ մարդիկ են, իրենք են որոշում, թե ինչն է ճիշտ իրենց համար: Պարզապես կխիզախենք հիշեցնել, որ հեղինակությունը նման է նավթի. ռեսուրսը, եթե նույնիսկ վերականգնվող է, ապա վերականգնվում է տասնյակ և հարյուրավոր տարիներ անց:

Իսկ Էնթոնի Բուրդենը… Իսկ ի՞նչ Էնթոնի Բուրդենը:

Էնթոնի Բուրդենն Արցախի համեղ խորտիկների հետ համտեսեց արցախյան հոնի օղին, նկարահանեց 45 րոպե տևողությամբ ֆիլմ CNN-ի Parts Unknown հաղորդման համար և Twitter-ում շնորհակալություն հայտնեց Սերժ Թանկյանին հայաստանյան ուղևորության համար: Իսկ ճանապարհորդությունը Բուրդենն անվանեց «awesome», այսինքն` ցնցող, զարմանալի, անմոռանալի:

Լրահոս
0