00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքական շրջափակում և Ցեղասպանության ճանաչում. ԵՄ–ին չեն հետաքրքրո՞ւմ հայերի խնդիրները

© Официальный сайт Президента РАДональд Туск
Дональд Туск - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը, որը Եվրասիական տնտեսական միության անդամ է, պատրաստ է համագործակցել նաև ԵՄ–ի հետ։ Սակայն շատերին մտահոգում է այն իրավիճակը, որը ԵՄ–ի հետ համաձայնագրի ստորագրումից հետո ստեղծվել է Մոլդովայում, Վրաստանում և Ուկրաինայում։

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի համար առաջնային գործընկերը Ռուսաստանն է, նույնիսկ ԵՄ-ի հետ հավասարազոր համագործակցության համատեքստում, կարծում է ՀՀ ԱԺ պատգամավոր, Մոլդովա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Հայկ Բաբուխանյանը։

«Հայաստանը գնում է բոլոր խաղացողների հետ համագործակցության ճանապարհով, բայց երկրի համար առաջնահերթ է Ռուսաստանի հետ գործակցությունը։ Մեզ մտահոգում է այն, թե ինչ է տեղի ունեցել ԵՄ-ի հետ համաձայնագիրը ստորագրելուց հետո Մոլդովայում, Վրաստանում և Ուկրաինայում», — Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում կայացած Երևան-Քիշնև տեսակապի ժամանակ ասաց Բաբուխանյանը։

© Sputnik / Asatur YesayantsՀայկ Բաբուխանյան
Айк Бабуханян - Sputnik Արմենիա
Հայկ Բաբուխանյան

Նրա խոսքով` այսօր դեռ հստակ չէ, թե ինչ է ստորագրվելու։ Բրյուսելն անդադար Երևանի առջև նոր խնդիրներ է դնում` հայկական կոնյակի անվանափոխություն, ԱԷԿ-ի փակում և այլն։

«ԵՄ-ին չի հետաքրքրում այն, թե իրականում ինչն է մտահոգում հայ հասարակությանը. Ադրբեջանի, Թուրքիայի կողմից շրջափակումը, Հայոց ցեղասպանության ճանաչումն ամբողջ աշխարհում և մի շարք այլ հարցեր», — ասաց Բաբուխանյանը։

Նրա ասածը հաստատեց նաև «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։

Փորձագետը նշեց, որ հետխորհրդային տարածքի երկրները պետք է միավորվեն ընդհանուր խնդիրների դեմ պայքարում` անկախ արտաքին քաղաքական ուղղություններից։

© Sputnik / Asatur YesayantsԹաթուլ Մանասերյան
Татул Манасерян - Sputnik Արմենիա
Թաթուլ Մանասերյան

«Տնտեսական անվտանգության սպառնալիքի պես խնդիրների դեմ սխալ է պայքարել եվրոպական զարգացած երկրների մեթոդներով։ Մենք պետք է այդ երկրների փորձը օգտագործենք` հարմարեցնելով մեր պետություններին», — ասաց Մանասերյանը։

Մոլդովայի գործընկերները Հայաստանին խորհուրդ տվեցին ուշադիր ընթերցել Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի տեքստը։

«Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո երկիրը կառավարվում է դրսից և չի կարողանում կիրառել «ինչ ուզում եմ, այն էլ անում եմ» սկզբունքը», — տեսակապի ժամանակ ասաց Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի Մոլդովա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր Վլադիմիր Գոլովատյուկը։

Նրա խոսքով` դեռ 2005 թվականին Մոլդովայում եվրաինտեգրումն ընկալում էին որպես ԵՄ չափորոշիչների ներդրում, որոնք դրական կազդեն երկրի վրա։ Գործնականում այլ կերպ եղավ` բնակչությունը պառակտվեց, տնտեսությունն անկում գրանցեց։

© Sputnik / Asatur YesayantsԵրևան–Քիշնև տեսակապը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում
Арман Гукасян, Айк Бабуханян, Татул Манасерян и Цовинар Костанян - Sputnik Արմենիա
Երևան–Քիշնև տեսակապը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում

«Արևելյան գործընկերություն» ծրագիրը Եվրամիության հետ ասոցացման հեռանկար էր նախատեսում։ Ծրագրվում էր, որ Երևանը ԵՄ-ի հետ ասոցացման ու ազատ տնտեսական գոտու մասին համաձայնագիրը կստորագրի 2013 թվականին, Արևելյան գործընկերության վիլնյուսյան գագաթնաժողովի ժամանակ, սակայն դրանից երկու ամիս առաջ Հայաստանը հայտարարեց, որ մտադիր է Մաքսային միությանն անդամակցել ու մասնակցել եվրասիական ինտեգրմանը։ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը միացավ 2015 թվականի հունվարին։

2015 թվականի հոկտեմբերի 12-ին, Լյուքսեմբուրգում արտաքին գործերի նախարարների մակարդակով անցկացվող նիստի ընթացքում ԵՄ-ն լիազորեց Եվրոպական խորհրդին բանակցություններ սկսել Հայաստանի հետ նոր համապարփակ համաձայնագրի վերաբերյալ, որը կփոխարինի ԵՄ-ի ու ՀՀ համագործակցության մասին համաձայնագիրը։

Հայաստանը նախատեսում է պայմանագիրը ստորագրել Արևելյան գործընկերության առաջիկա գագաթնաժողովին, որը տեղի կունենա 2017 թվականի նոյեմբերի 24-ին, Բրյուսելում։

Լրահոս
0