Ոչխարների երթ. Մադրիդում նշել են անասնաբուծության տոնը

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ավանդական տոնի կապակցությամբ տեղի ֆերմերներն Իսպանիայի մայրաքաղաք են դուրս բերել իրենց ոչխարներին։ Նրանք այդ քայլով ցույց են տվել, թե նախկինում անասնաբուծությունն ինչ նշանակություն է ունեցել երկրի համար։

Մոտ 1300 ոչխար անցել են Մադրիդի փողոցներով։ Ժամանակին հովիվներն իրենց կենդանիներին տարել են հենց այդ երթուղով։

Ակցիան անցկացվել է «Fiesta de la Trashumancia» ավանդական տոնի շրջանակում, որն անցկացվում է 1994 թվականից։ Ոչխարների այս տեսակը բարձրորակ բուրդ է տալիս, և մինչև XVIII դարը ներառյալ այս կենդանիների արտահանումն արգելված է եղել Իսպանիայում։

Լրահոս
0