Հրդեհները չեն նահանջում. այրվում է Զանգեզուրի անտառը

© Facebook/Marine Karapetyan / Пожар в комплексе "Зангезур"
Пожар в комплексе Зангезур - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հրդեհ է բռնկվել «Զանգեզուր» կենսոլորտային համալիրում, հայտնում է բնապահպանության նախարարությունը։

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. Այսօր ժամը 16-ի սահմաններում  Զանգեզուր կենսոլորտային համալիրի «Զանգեզուր» տեղամասում աշխատակիցները հրդեհի օջախ են հայտնաբերել: Հրդեհի մասին տեղեկացրել են ԱԻՆ և սկսել հրդեհաշիջման աշխատանքները: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է  բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Մարինե Կարապետյանը։

Նախնական տվյալներով՝ կրակն ընդգրկել է մոտ 8 հա տարածք: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են կենսոլորտային համալիրի աշխատակիցները, Քաջարանի ԱԻՆ ծառայության հրշեջները:

Ներկայում կրակի հիմնական օջախները մարված են, հրդեհը տեղայնացվել է, մասնակի կրակի տարածում կա դեպի խոտածածկ լեռնային հատվածներ, ինչը կթուլացնի կրակի առաջխաղացումը: Տարածքում շարունակվում է իրականացվել շուրջօրյա հերթապահություն:

Լրահոս
0