ԵԱՏՄ երկրները մտադիր են երկու եվրասիական բրենդ ստեղծել

© Sputnik / Владимир Первенцев / Անցնել մեդիապահոցЮвелирное искусство
Ювелирное искусство - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԵԱՏՄ երկրների ազգային կառավարությունները կքննարկեն ոսկերչական և էլեկտրատեխնիկական ոլորտներում ապրանքանիշերի ստեղծման նախագիծը։

ԵՐԵՎԱՆ, 25 Հոկտեմբեր — Sputnik. ԵԱՏՄ երկրները կզբաղվեն երկու համաեվրասիական ապրանքանիշերի ստեղծման հարցով, այդ մասին Երևանում անցկացվող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

ԵՏՀ կոլեգիան հանդես եկավ տնտեսության իրական հատվածում համատեղ նախագծերի գործարկման նոր նախաձեռնությամբ։

«Երկու պիլոտային նախագծեր արդեն իսկ ուղարկվել են ազգային կառավարություններ՝ քննարկելու համար։ Առաջինը ոսկերչական բնագավառն է՝ ընդհանուր ապրանքանիշի ստեղծումը։ Երկրորդը վերաբերում է էլեկտրատեխնիկական սարքավորումներին։ Խոսքն ընդհանուր եվրասիական ձեռնարկություն ստեղծելու մասին է, որը ներկայանալու է որպես եվրասիական բրենդ»,– ասաց Սարգսյանը։

Միջկառավարական խորհրդի նիստում ուսումնասիրվեց ընդլայնված օրակարգը, որը ներառում էր ԵԱՏՄ գործունեության գործնական կողմերը։

Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի կառավարության ղեկավարները քննարկեցին միության մաքսային տարածքում ապօրինի ապրանքաշրջանառությանը հակազդելուն ուղղված համալիր միջոցները։

Առանձին ուշադրություն դարձվեց ինտեգրման ճյուղային ուղղությունների զարգացմանը. նավթի, գազի և էլեկտրաէներգիայի միասնական շուկաների ձևավորում։

ԵԱՏՄ–ն միջազգային ինտեգրացիան միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա, գործում է 2015 թվականի հունվարի 1–ից։ Միությունը ստեղծված է ԵԱՏՄ երկրներում ծառայությունների, ապրանքների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժումն ապահովելու նպատակով։ ԵԱՏՄ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղըզստանը։

Լրահոս
0