Հայկական ռեստորանների գերիները. ո՞վ է պայքարելու արջերին ազատելու համար

© Sputnik / Валерий Шустов /  / Անցնել մեդիապահոցБурый медведь
Бурый медведь - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանում շուրջ 80 արջ պարզապես ապրում է ժամանցային հաստատություններում՝ բավական նեղ վանդակներում և գրեթե կիսաքաղց վիճակում։ Կենդանիների փրկության միջազգային բարեգործական կազմակերպությունը «ռեստորանային ստրկությունից» արջերին ազատելու նախաձեռնություն է սկսել։

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. Կենդանիների փրկության միջազգային բարեգործական կազմակերպությունն (International Animal Rescue) ահազանգում է Հայաստանում արջերի պահպանման պայմանների վերաբերյալ, որոնցից շատերը բնակվում են նեղ վանդակներում՝ զվարճացնելով ռեստորանների և այլ զվարճանքի կենտրոնների այցելուներին, գրում է Daily Mail–ը:

Արջերին հաճախ կիսաքաղց վիճակում են պահում, կերակրում են ռեստորանի սննդի մնացորդներով։

Бурый медведь - Sputnik Արմենիա
Ծաղկաձորի ռեստորանում արջը փախել է վանդակից

«Ինքս եմ տեսել, թե ինչ պայմաններում են արջերն ապրում։ Կենդանիներն ապրում են նեղ վանդակներում, այցելուների վրա նայում են խնդրող հայացքով՝ հույս ունենալով, որ ինչ–որ մեկը նրանց կկերակրի։ Շատերը հուսահատությունից  գլուխները վանդակներին են խփում կամ բարձրանում ձողերի վրա՝ փորձելով փախչել»,- Daily Mail–ը մեջբերում է կազմակերպության գործադիր տնօրեն Ալան Նայթի խոսքերը:

Անկախ մի շարք ոլորտներում ունեցած առաջընթացից, Հայաստանում կենդանիների իրավունքների պաշտպանությունը մինչև օրս չափազանց ցածր մակարդակի վրա է գտնվում, նշում է պարբերականը։

Daily Mail-ի տեղեկություններով` Կենդանիների փրկության միջազգային կազմակերպությունը արջերին վանդակներից ազատելու նախաձեռնություն է սկսել: Բարեգործական կազմակերպությունը՝ ՀՀ կառավարության աջակցությամբ, հույս ունի անազատ պայմաններում պահվող մոտ 80 արջի փրկել: Յուրաքանչյուր կենդանու համար նախատեսվում է հատկացնել 4000 եվրո, սակայն վայրի բնություն նրանց վերադարձնել դժվար թե ստացվի, քանի որ նրանք անազատության մեջ են ապրում ծնվելու պահից։

IAR–ը տուժած կենդանիների համար հատուկ գոտի ստեղծելու համար ևս մոտ 75 000 եվրո կհատկացնի։

Լրահոս
0