00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը դիրքերն է ամրապնդում Կովկասում, կամ Երևանի ինչին է պետք Մոսկվայի ռազմական օգնությունը

© Sputnik / Aram NersesyanУчения ОДКБ "Взаимодействие - 2017" в Армении
Учения ОДКБ Взаимодействие - 2017 в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանը վերջնականապես վավերացրեց զորքերի միավորված խմբավորում ստեղծելու մասին համաձայնագիրը։ Հայ–ռուսական համագործակցության ամրապնդումը ռազմական ոլորտում ձեռնտու չէ տարածաշրջանի շատ խաղացողների, կարծում է փորձագետը։

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանի և Ռուսաստանի զորքերի միավորված խմբավորում ստեղծելու մասին համաձայնագիրը կոչված է պայքարելու Հարավային Կովկասում առկա ընդհանուր սպառնալիքների դեմ, կարծում է «Նոր պաշտպանական պատվեր» ամսագրի գլխավոր խմբագիր, ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանը։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 23-ին ստորագրեց Հայաստանի և Ռուսաստանի զորքերի միավորված խմբավորում ստեղծելու մասին համաձայնագրի վավերացման մասին օրենքը։ Ռուսական կողմը վավերացրել է այն հունիսի 27-ին։ Համաձայնագիրը ստորագրվել էր Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարների կողմից 2016 թվականի նոյեմբերին։

Учения на полигоне Алагяз - Sputnik Արմենիա
ՀՀ–ՌԴ միավորված զորախմբի ղեկավարին կնշանակի Հայաստանի նախագահը

«Միավորված խմբավորումը ենթադրում է Հայաստանի և Ռուսաստանի ԶՈՒ–երի ավելի սերտ և մտածված համագործակցություն։ Խմբավորման ուժերը կարող են օգտագործվել Ռուսաստանի կամ Հայաստանի վրա զինված հարձակում իրականացնելու դեպքում», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ներսիսյանը։

Զորքերի միավորված խմբավորում ստեղծելու մասին համաձայնագիրը ենթադրում է հավաքական պաշտպանության իրավունքի ավելի արդյունավետ իրականացում և ագրեսիայի համատեղ հետ մղում, ինչպես նաև նախատեսում է պատասխանատվության ռացիոնալ բաժանում: Ըստ ռազմական վերլուծաբանի` խաղաղ ժամանակ միավորված խմբավորման հրամանատարությունը կիրականացնի հայկական կողմը, սակայն պատերազմի ժամանակ ամեն ինչ կախված կլինի իրավիճակից:

«Ամեն դեպքում գործողությունները համաձայնեցվելու են Մոսկվայի հետ», – նշեց փորձագետը։

Վրացական ԶԼՄ–ներում փորձագետները պարբերաբար մտահոգություն են արտահայտում կապված Զորքերի միավորված խմբավորում ստեղծելու մասին համաձայնագրի հետ։ Ավելի վաղ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Վրաստանում ռազմական հարցերով փորձագետ Վախթանգ Մաիսայանը Զորքերի միավորված խմբավորումն անվանեց Ռուսաստանի կողմից իր ԶՈՒ–ն Հարավային Կովկասում ամրապնդելուն ուղղված ևս մեկ քայլ։

«Ռուսաստանի ցանկացած գործողություն Հարավային Կովկասում մարտահրավեր է Վրաստանին։ Այդպիսով Ռուսաստանը կարող է ազդել եվրոատլանտյան քաղաքականությունը դադարեցնելու վերաբերյալ Վրաստանի որոշման վրա», — ասել է Մաիսայան:

ՀՀ նախկին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն, իր հերթին, տեղին չի համարում այս թեմայի շուրջ ստեղծված իրարանցումը, չէ՞ որ հայ-ռուսական զորքերի միավորված խմբավորումը ստեղծվել է դեռևս 90-ականներին։ Միավորված խմբավորման ստեղծման հիմքում 1992 թվականին ստորագրած պայմանագրերն են։ Խոսքը ՀԱՊԿ–ին Հայաստանի անդամակցության մասին համաձայնագիրն ու բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին մեծ պայմանագրի մասին է, որը ստորագրվել էր 1997 թվականին։

Նրա խոսքով` եթե նախկինում բոլոր հարցերը լուծվում էին ներքին` հայ-ռուսական գերատեսչական համաձայնագրերի հիման վրա, ապա զորքերի միավորված խմբավորման ստեղծումը կբարձրացնի նրա իրավական կարգավիճակն ու կօգնի գործել պայմանագրերի համաձայն` ՀԱՊԿ–ի շրջանակներում։

Պաշտոնական Երևանն, իր հերթին, բազմիցս նշել է, որ զորքերի միավորված խմբավորման մասին համաձայնագիրը բխում է Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունից և ուղղված չէ երրորդ երկրի դեմ։

Ռուսաստանի և Հայաստանի միջպետական հարաբերությունները կայուն կերպով զարգանում են 1992 թվականից։ Երկրները կապված են դաշնակցային գործընկերային հարաբերություններով։ Հայաստանի և ՌԴ–ի փոխհարաբերությունների հիմնարար փաստաթղթերն են` 1997 թվականի օգոստոսի 29–ին ստորագրած Բարեկամության, գործակցության և փոխօգնության պայմանագիրը և 2000 թվականի սեպտեմբերի 26–ին ստորագրված Երկու երկրների միջև դաշնակցային գործակցության` 21–րդ դարի կողմնորոշում ունեցող հռչակագիրը։

2013 թվականին Հայաստանը հաստատեց զարգացման իր եվրասիական ուղղությունը։ Զորքերի միավորված խմբավորման ստեղծումը նոր քայլ է այդ ճանապարհին։ Հայաստանի ինքնիշխանության և պաշտպանական անվտանգության պահպանումը երաշխավորում է նրա ռազմավարական (պատմական) գործընկերը` Ռուսաստանը։

Լրահոս
0