Մոդայում սպիտակագլուխ անգղերն են. հերթը հասավ ՊՆ-ին

© Sputnik / Антон Денисов /  / Անցնել մեդիապահոցБелоголовый сип
Белоголовый сип - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՊՆ Ռազմական ոստիկանության աշխատակիցները վիրավոր սպիտակագլուխ անգղին տեղափոխել են հատուկ տարածք։

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. Այսօր ժամը 18:00-ի սահմաններում Տավուշի մարզի Նավուր գյուղի Եղիշավան կոչվող տարածքում ծառայություն իրականացնելիս  պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության զինծառայողները հայտնաբերել են վնասված սպիտակագլուխ անգղ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Նա հայտնել է, որ զինծառայողներն անգղին տեղափոխել են զորամասի տարածք, խնամել են, կերակրել, այնուհետև հրամանատարության միջոցով կապվել են բնապահպանության նախարարության ներկայացուցիչների հետ: Նրանց ցուցումով սպիտակագլուխ անգղին տեղափոխել են մասնագիտացված տարածք։ Թռչունն այժմ  համապատասխան վերահսկողության ներքո է:

Հիշեցնենք, որ վերջերս աղմկահարույց պատմություններ եղան՝ կապված սպիտակագլուխ անգղեր որսալու հետ։ Իրավապահները հետաքրքրվեցին դեպքով, սակայն քրեական գործերը փակվեցին։

Լրահոս
0