00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԺ պատգամավորներից ով բանակ չի գնացել և ինչու

© Sputnik / Asatur YesayantsВоеннослужащие армянской армии
Военнослужащие армянской армии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պատգամավորները վերջին երկու օրում ԱԺ ամբիոնից պարբերաբար միմյանց մեղադրում են դասալքության ու ժամանակին զորակոչից խուսափելու համար։ Sputnik Արմենիան փորձել է պարզել ԱԺ պատգամավորներից ով չի գնացել բանակ և ինչու։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik, Նելլի Դանիելյան. «Զինվորական ծառայության ու զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկումներն առիթ դարձան, որպեսզի խորհրդարանականներն ԱԺ ամբիոնից միմյանց մեղադրեն դասալքության ու ժամանակին զորակոչից խուսափելու համար։ Sputnik Արմենիայի կազմած ցանկում ընդգրկվել են բանակային ծառայություն չանցած պատգամավորները։ Ցանկը կազմելու համար հիմք են հանդիսացել ԱԺ պաշտոնական կայքում հրապարակված կենսագրական տվյալները։

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը չի ծառայել բանակում։ Զորակոչային տարիքում նա ուսանել է Երևանի բժշկական ինստիտուտում, զբաղվել գիտությամբ, հասել մինչև պրոֆեսորի աստիճանի։

© Sputnik / Asatur YesayantsԱրա Բաբլոյան
Ара Баблоян - Sputnik Արմենիա
Արա Բաբլոյան

Բայց 2012թ.-ին ՀՀ ՊՆ-ից արժանացել է «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական, 2013-ին ԼՂՀ «Երախտագիտություն» մեդալներով։

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նույնպես չի զորակոչվել, թեև ասպիրանտուրա է ընդունվել մանկավարժական ինստիտուտն ավարտելուց 1 տարի անց։ ԱԺ պաշտոնական կայքում հրապարակված նրա կենսագրության մեջ ասված է. «1997թ. ավարտել է Խ.Աբովյանի անվան ՀՊՄԻ պատմաաշխարհագրական ֆակուլտետի պատմության բաժինը, 2000թ.` ՀՊՄԻ հայոց պատմության ամբիոնի ասպիրանտուրան»։ Շարմազանովը ևս ՊՆ-ի կողմից երկու մեդալ է ստացել` 2006թ-ին` «Գարեգին Նժդեհ», 2008-ին` «Անդրանիկ Օզանյան»։

ՀՀԿ փոխնախագահ, պատգամավոր Արմեն Աշոտյանը նույնպես բանակում չի ծառայել։ Բայց ունի փոխգնդապետի կոչում և պահեստազորի սպա է, քանի որ ուսմանը զուգահեռ ռազմական բժշկության ամբիոնում է սովորել։ Աշոտյանն էլ ՀՀ ՊՆ-ից ստացած 2 մեդալ ունի` «Գարեգին Նժդեհ» և «Մարշալ Բաղրամյան»։

© Sputnik / Asatur YesayantsԱրմեն Աշոտյան
Армен Ашотян - Sputnik Արմենիա
Արմեն Աշոտյան

Նույն ուղով է անցել ու բանակ չի գնացել նաև ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը։ Նա ևս պահեստազորի սպա է, բայց բժշկական ծառայության լեյտենանտի կոչումով։

Երիտասարդ ՀՀԿ-ականներից բանակում չի ծառայել նաև Սամվել Ֆարմանյանը։ Նա 1999թ. ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը, 2001թ-ին` մագիստրատուրան, 2003թ.-ն` Լունդի համալսարանի մագիստրատուրան (Շվեդիա) և 2004-ին` ԵՊՀ ազգագրության ամբիոնի ասպիրանտուրան:

ՀՀԿ խմբակցության անդամներ Հակոբ Հակոբյանը, Կնյազ Հասանովը, Խոսրով Հարությունյանը, Արայիկ Հովհաննիսյանը, Գագիկ Մինասյանը, Սամվել Նիկոյանը, Գալուստ Սահակյանը նույնպես բանակ չեն զորակոչվել, թեև, եթե ծառայեին, պետք է ծառայեին խորհրդային բանակում։

© Sputnik / Karen Yepremyan Խոսրով Հարությունյան
Заседание Национального собрания РА. Хосров Арутюнян  - Sputnik Արմենիա
Խոսրով Հարությունյան

Հայկական բանակ չեն զորակոչվել նաև նրանց երիտասարդ գործընկերներ Միհրան Հակոբյանը, քանի որ 2004թ. ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, 2006թ.` մագիստրատուրան, 2009թ.՝ ասպիրանտուրան և Վահան Հարությունյանը, որը տեխնիկական գիտությունների թեկնածու է։

Ասպիրանտական կրթությամբ բանակից ազատվել է նաև երիտասարդ պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը։

«ՍԱՍ» հոլդինգի հիմնադիր Արտակ Սարգսյանը նույնպես բանակում չի ծառայել, բայց պատճառների մասին ԱԺ պաշտոնական կայքում հրապարակված նրա կենսագրությունը լռում է։

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը ևս բանակում չի ծառայել։ 1994թ.-ին նա ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, 2002թ.-ին` ասպիրանտուրան, 2007-ին` ԱՄՆ-ի Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցը: Նահապետյանն ունի արդարադատության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան, լեյտենանտի զինվորական կոչում։

© Sputnik / Asatur YesayantsԿորյուն Նահապետյան
Корюн Наапетян - Sputnik Արմենիա
Կորյուն Նահապետյան

«Ծառուկյան» խմբակցությունից բանակ չեն զորակոչվել պատգամավորներ Հակոբ Նազարյանը, որը Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետն ավարտելուց հետո 2003թ-ին ավարտել է մագիստրատուրան, 2006թ-ին` ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրան, Գևորգ Պետրոսյանը, որը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետն ավարտելուց հետո ընդունվել է ասպիրանտուրա և ունի իրավաբանական գիտությունների թեկնածուի աստիճան։ Նա նաև պահեստազորի լեյտենանտ է` շնորհիվ այդ տարիներին դեռևս գործող ռազմական ամբիոնների։

Գյումրու նախկին քաղաքապետ, այսօր արդեն պատգամավոր Վարդան Ղուկասյանը ևս պետք է զորակոչված լիներ խորհրդային բանակ, բայց չի ծառայել։ 1984թ. ավարտել է Կիրովականի առևտրատնտեսագիտական տեխնիկումը, 2001-ն` Շիրակի էկոնոմիկայի և կառավարման համալսարանը, ապա անցել աշխատանքային գործունեության։

© Sputnik / Asatur Yesayants Վարդան Ղուկասյան
Вардан Гукасян. Девятый съезд партии Процветающая Армения - Sputnik Արմենիա
Վարդան Ղուկասյան

«Մասիս նավթամթերք» ՓԲԸ գործադիր տնօրեն, պատգամավոր Տիգրան Ստեփանյանը նույնպես ո՛չ խորհրդային, ո՛չ էլ հայկական բանակում չի ծառայել։

Տիգրան Ուրիխանյանը նույնպես զինվորական ծառայություն չի անցել, թեև կենսագրության մեջ նշվում է, որ նա 1996թ. ընդունվել է Վ.Բրյուսովի անվան պետական լեզվագիտական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետ, իսկ 2000թ. դադարեցրել է ուսումը։ 2004-2007թթ. շարունակել է Երևանի կառավարման և կրթության զարգացման համալսարանի օտար լեզուների ֆակուլտետում, 2008թ.ին էլ ավարտել է Երևանի միջազգային հարաբերությունների համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:

«Ելք» խմբակցությունից բանակում չի ծառայել խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, չնայած այն հանգամանքին, որ 1994թ-ին, չորրորդ կուրսում հեռացվել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնից։ Փաշինյանը մի առիթով ասել է, որ այդ տարիներին գործող օրենքով ազատվել է ծառայությունից` որպես ընտանիքի 3-րդ արու զավակ, որի ավագ եղբայրները ծառայել են բանակում։

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյան
Никол Пашинян - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյան

Բանակ չի զորակոչվել նաև նույն խմբակցության անդամ Արարատ Միրզոյանը, որը պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունի։

Դատելով պաշտոնապես հրապարակված կենսագրություններից` ՀՅԴ խմբակցության 7 պատգամավորից բանակում չի ծառայել միայն Արմեն Բաբայանը, որը գիտական աստիճան չունի, Երևանի «Վարդանանց» համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետն էլ ավարտել է 26 տարեկանում։

Լրահոս
0