00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչի՞ են վերածվել հայկական եկեղեցիներն Ադրբեջանում. հայացք վերևից

© Фото из книги "Азербайджан вне цивилизации"Армянская церковь сурб Григор Лусаворич на территории Азербайджана
Армянская церковь сурб Григор Лусаворич на территории Азербайджана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայկական միջնադարյան հուշարձաններն այժմյան Ադրբեջանի տարածքում զանգվածային ոչնչացման են ենթարկվել։ Հուշարձանագետ Սամվել Կարապետյանն իր «Ադրբեջանը քաղաքակրթությունից դուրս» գրքում հավաքագրել է ասվածի ապացույցները։

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի–Sputnik. Այսօրվա Հայաստանն ընդգրկում է պատմական Հայաստանի մոտ 10 տոկոսը, իսկ մնացյալ հատվածները բաժանված են Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի և Իրանի միջև։ Ներկա Ադրբեջանի տարածքում միջնադարյան տասնյակ վանքեր ու եկեղեցիներ ու հուշարձաններ, որոնք հիմնականում հայկական ծագման են, քանդել են, աղավաղել, երբեմն էլ`հողին հավասարեցրել։ Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը փաստեր ունի` լուսանկարների տեսքով, այսինքն` ինչպիսին են դրանք եղել նախկինում և հիմա։

Ներկայացնում ենք 9 կառույց, որոնք վանդալիզմի զոհ են դարձել։

Վարդաշեն քաղաք (այժմ` Օղուզ քաղաք)։ Սուրբ Աստվածածին եկեղեցու ճակատին փակցված էր շինարարական արձանագրությունը, կար նաև կառուցողի տապանաքարը և հատակագիծը։ Հուշարձանագետ Սամվել Կարապետյանն այն լուսանկարել է 1986 թվականին։

© Фото из книги "Азербайджан вне цивилизации"Սուրբ Աստվածածին եկեղեցին
Армянская церковь Сурб Аствацацин на территории Азербайджана - Sputnik Արմենիա
Սուրբ Աստվածածին եկեղեցին

 

Արդեն 2000 թվականին եկեղեցու վրայից հայերեն արձանագրությունը վերացել է, իսկ եկեղեցին ներկայացվել է որպես աղվանական։

© Фото/Из книги "Азербайджан вне цивилизации"Սուրբ Աստվածածին եկեղեցին
Армянская церков Сурб Аствацацин на территории Азербайджана - Sputnik Արմենիա
Սուրբ Աստվածածին եկեղեցին

Դաշբուլաղ գյուղ(Շաքիի շրջան)։ Հայերն այստեղ ապրել են մինչև 1918 թվականը։ Դաշբուլաղում 1828 թվականին նրանք կառուցել են Սուրբ Գևորգ եկեղեցին։ Արդեն 2010 թվականի լուսանկարում կարելի է տեսնել, թե ինչի է վերածվել անցյալի եկեղեցին` անասնագոմի։

© Фото из книги "Азербайджан вне цивилизации"Սուրբ Գևորգ եկեղեցին
Армянская церковь Сурб Геворк на территории Азербайджана - Sputnik Արմենիա
Սուրբ Գևորգ եկեղեցին

Գանձակ (այժմ` Գյանջա)։ 1633 թվականին կառուցված Սուրբ Հովհաննես եկեղեցին վերածվել է կամերային երաժշտության սրահի։

© Фото из книги "Азербайджан вне цивилизации"Սուրբ Հովհաննես եկեղեցին
Армянская церковь Сурб Ованнес на территории Азербайджана - Sputnik Արմենիա
Սուրբ Հովհաննես եկեղեցին

1985 թվականին այստեղ այցելած Սամվել Կարապետյանը լուսանկարել է հայերեն արձանագրությունը։ 2007 թվականին արված լուսանկարում ակնհայտ պարզ է դառնում, որ հայերեն արձանագրությունը միտումնավոր քերվել է։

© Фото из книги "Азербайджан вне цивилизации"Սուրբ Հովհաննես եկեղեցին
Армянская церковь Сурб Ованнес на территории Азербайджана - Sputnik Արմենիա
Սուրբ Հովհաննես եկեղեցին

Գանձակ (այժմ` Գյանջա)։ Խորհրդային միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի կիսանդրին 1990–ականներին վերացրել են, իսկ դրա փոխարեն կանգնեցրել ադրբեջանական ժողովրդական հերոս Ղաչաղ Նաբիի հուշարձանը։ Ի դեպ, տարբեր աղբյուրների համաձայն` նա զբաղվում էր ճանապարհներին դարանակալելով ու առևտրականներին թալանելով։

© Фото из книги "Азербайджан вне цивилизации"Մարշալ Հովհաննես Բաղրամյանին փոխարինած թալանչի Ղաչաղ Նաբին
Маршал Баграмян и Качаг Набиа - Sputnik Արմենիա
Մարշալ Հովհաննես Բաղրամյանին փոխարինած թալանչի Ղաչաղ Նաբին

 

Խաչակապ գյուղ (այժմ` Ղուշչի, Դաշկեսանի շրջան)։ Այս գյուղում գտնվող Թարգմանչաց վանքի լուսանկարն արվել է 1985 թվականին։ Հաջորդ լուսանկարում պարզ երևում է, որ վանքի զանգակատունն ակնհայտորեն քանդված է։ Դա փաստում է  Google Earth-ի 22.01.2002 թվականի հրապարակած տիեզերքից կատարված լուսանկարը։

© Фото из книги "Азербайджан вне цивилизации"Սուրբ Թարգմանչաց վանքը
Храм Таргманчац на территории Азербайджана - Sputnik Արմենիա
Սուրբ Թարգմանչաց վանքը

1988 թվականին` խաչակապցիների բռնագաղթի օրերին, բնակիչներից մեկը` Իսահակ Բաղյանը, Բագրատաշեն է փոխադրել վանքի գերեզմանոցի քաչքարերից մեկը` փրկելով այն վերահաս ոչնչացումից։

© Фото из книги "Азербайджан вне цивилизации"Սուրբ Թարգմանչաց վանքի խաչքարը Բագրատաշենում
Храм Таргманчац на территории Азербайджана - Sputnik Արմենիա
Սուրբ Թարգմանչաց վանքի խաչքարը Բագրատաշենում

 

Սուլուք (Ազատ) գյուղ։ Պանդասարի գագաթին գտնվող Սուրբ Հովհաննես եկեղեցին՝ կառուցված 1856 թվականին, մասնակի ավերված է։

© Фото из книги "Азербайджан вне цивилизации"Այժմյան Սուլուքի Սուրբ Հովհաննես եկեղեցին
Армянская часовня Пандалион (Пандаванк) в карабахском селе Азат (ныне Ени зод) - Sputnik Արմենիա
Այժմյան Սուլուքի Սուրբ Հովհաննես եկեղեցին

Բաքվից հեռարձակվող «Յոլ» հաղորդաշարում եկեղեցին իբրև աղվանական ներկայացնող հաղորդավարուհին անփութությամբ ցատկում է 1896 թվականի արձանագրության վրա։ Կարապետյանը նկատում է, որ, չնայած եկեղեցին մեր պատմության չափանիշներով համեմատաբար նոր է, բայց այն ավելի հին է, քան հաղորդավարուհու նախնիների՝ կովկասյան թաթարների նստակեցության անցած ժամանակահատվածը։

© Фото из книги "Азербайджан вне цивилизации"Ադրբեջանցի հաղորդավարը՝ Սուրբ Հովհաննես եկեղեցու տապանաքարի վրա
Армянская часовня Пандалион (Пандаванк) в карабахском селе Азат (ныне Ени зод) - Sputnik Արմենիա
Ադրբեջանցի հաղորդավարը՝ Սուրբ Հովհաննես եկեղեցու տապանաքարի վրա

 

Աբլահ գյուղ(այժմ` Գյոյջաքենդ)։ Հին Աբլահ գյուղում 17–րդ դարում կառուցված Սուրբ Մինաս եկեղեցին այլևս գոյություն չունի։

© Фото из книги "Азербайджан вне цивилизации"Սուրբ Մինաս եկեղեցին
Армянская церковь Сурб Минас на территории Азербайджана - Sputnik Արմենիա
Սուրբ Մինաս եկեղեցին

 

Այդ մասին վկայում է Google Earth-ի` 29.09.2016 թվականին  տիեզերքից կատարած և հրապարակած լուսանկարը։ Ենթադրվում է, որ ոչնչացումը տեղի է ունեցել 1990–ականների վերջին և 2000–ականների սկզբին։

© Фото из книги "Азербайджан вне цивилизации"Սուրբ Մինաս եկեղեցու ամայացած տարածքը
Армянская церковь Сурб Минас на территории Азербайджана - Sputnik Արմենիա
Սուրբ Մինաս եկեղեցու ամայացած տարածքը

Բանանց գյուղ (այժմ` Բայան, Դաշկեսանի շրջան)։ 1988 թվականից ի վեր հայաթափ գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վրա այժմ ծածանվում է ադրբեջանական դրոշը։ Նախկինում զանգակատան վրա եղել է քրիստոնեական խաչ։

© Фото из книги "Азербайджан вне цивилизации"Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին
Армянская церковь сурб Григор Лусаворич на территории Азербайджана - Sputnik Արմենիա
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին

 

Ագուլիս գյուղ (Նախիջևանի ԻՀ, Օրդուբադի շրջան)։ Վերին Թաղի Սուրբ Թովմա առաքյալ վանքը հիմնահատակ ավերվել է դեռևս 1990–ականներին։ Google Earth-ի` 2011 և 2016 թվականներին տիեզերքից կատարված լուսանկարներից երևում է, որ վանքի տեղում արդեն մզկիթ են կառուցել։

© Фото из книги "Азербайджан вне цивилизации"Սուրբ Թովմա առաքյալ վանքը
Монастырь апостола Сурб Товма на территории Нахиджевана - Sputnik Արմենիա
Սուրբ Թովմա առաքյալ վանքը
Լրահոս
0