00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական ԶԼՄ–ները նմա՞ն են արևմտյան ԶԼՄ–ներին

© Sputnik / Екатерина ЧесноковаСъемка телепередачи
Съемка телепередачи - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում անկախ ԶԼՄ–ներ գրեթե չկան։ Երկրում գրանցված մեդիա–ռեսուրսներից յուրաքանչյուրն ուղիղ կամ միջնորդավորված կախվածություն ունի քաղաքական կամ տնտեսական կառույցներից, կարծում է փորձագետը։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի մամուլը ամբողջական կամ մասնակի կախվածություն ունի քաղաքական կուսակցություններից կամ բիզնես կառույցներից, կարծում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Հայաստանում անկախ ԶԼՄ–ներ գրեթե չկան քաղաքական և տնտեսական պատճառներով։ Հայկական շուկան շատ փոքր է, այդ պատճառով այստեղ զուտ տնտեսական առումով բավական բարդ է ինքնուրույն գոյություն պահպանելը»,– Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը։

© Sputnik / Асатур ЕсаянцՍամվել Մարտիրոսյան
Самвел Мартиросян - Sputnik Արմենիա
Սամվել Մարտիրոսյան

Այդ նպատակով ԶԼՄ–ները պարզապես ստիպված են փնտրել ֆինանսավորման տարբեր մոդելներ, մասնավորապես, համագործակցել բանկերի և գործարարների հետ։ Մյուսներն իրենց գոյությունը պահպանում են որոշակի քաղաքական ուժերի կողմից ֆինանսավորվելու հաշվին։

Մյուս կողմից` լրագրողների հետ կապված խնդիր կա։ Հայաստանում քիչ են ԶԼՄ–ների այն ներկայացուցիչները, որոնք գլուխ են հանում միջազգային քաղաքականությունից կամ հարևան երկրներում տեղի ունեցող գործընթացներից։ Սա ևս մեկ բարդություն է ստեղծում. լրագրողները վերլուծական մտածելակերպ չունեն և նյութերը գրում են արտասահմանյան մամուլի տեղեկատվության հիման վրա։ Երրորդ խնդիրը, փորձագետի կարծիքով, անգլերենի չիմացությունն է։

Крым - Sputnik Արմենիա
Եվրոպացիների և ամերիկացիների մեկ երրորդը Ղրիմը Ռուսաստանի մաս է համարում

«Մի շարք իրադարձություններ, որոնք իսկապես կարևոր են, մեր լրագրողներն անտեսում են, միայն այն պատճառով, որ այդ մասին գրված չէ ռուսալեզու ԶԼՄ–ներում», – ասաց Մարտիրոսյանը։

Նրա կարծիքով` անկախ լինել հայկական լրագրությանը խանգարում է գավառականությունը. հայկական ԶԼՄ–ները միջազգային լրահոսից առանձնացնում են հիմնականում այն նորությունները, որտեղ հիշատակվում են էթնիկ հայեր։

Սակայն այդպիսին է իրավիճակը ոչ միայն Հայաստանում, այլև օվկիանոսից այն կողմ։ Հարցումը, որը Sputnik.Կարծիք նախագծի շրջանակներում Sputnik տեղեկատվական գործակալության և ռադիոյի համար իրականացրել էր Ifop ընկերությունը, ցույց տվեց, որ ԱՄՆ–ում հարցվածների գրեթե 60% (59%) կարծում է, որ ԶԼՄ–ներն արտացոլում են քաղաքական գործիչների և արդյունաբերողների կարծիքը։ Եթե հաշվի առնենք թերահավատների քաղաքական պատկանելությունը, ապա ամերիկյան ԶԼՄ–ներին չի վստահում ժողովրդավարների 44% և հանրապետականների 78%–ը։

ԱՄՆ–ի բնակչության միայն 27%–ն է կարծում, որ իրենց մեդիա–ռեսուրսներն անկողմնակալ են լուսաբանում միջազգային և ազգային նորությունները։ Միջինից բարձր եկամուտ ունեցող մարդիկ են (տարեկան 50-75 հազար դոլար) մյուսներից առավել հաճախ  համաձայն ԶԼՄ–ների կողմնակալություն հետ (74%-ը՝ 48-64%–ի դիմաց, եկամտային այլ մակարդակ ունեցող)։ Ավելի ունևոր մարդիկ (տարեկան եկամուտը 75 հազար դոլարից բարձր) ԶԼՄ–ներին առավել հաճախ են արդար համարում, քան ցածր եկամուտ ունեցողները (35-40%-ը՝ 16-28%–ի դիմաց)։

Կրթված մարդկանց շրջանում իրականացրած հարցման արդյունքում պարզվել է, որ նրանք հավատում են ԶԼՄ–ների օբյեկտիվությանը։ ԱՄՆ–ի արևմուտքում նրանց թիվը, ովքեր կարծում են, որ ԶԼՄ–ները օբյեկտիվ են, ավելի բարձր է, քան այլ տարածաշրջաններում (38%-ը՝ 22-23% դիմաց հարավում և հյուսիս–արևելքում)։ Ընդ որում, 2015 թվականից ԶԼՄ–ների անկողմնակալությանը հավատացողների թիվը երկրի արևմուտքում աճել է 11%–ով։

Լրահոս
0