Խուզարկություն Ջիգարխանյանի մոտ. նոր խառնաշփոթ դերասանի հարազատ թատրոնում

© Sputnik / Екатерина Чеснокова /  / Անցնել մեդիապահոցАрмен Джигарханян
Армен Джигарханян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Իրավապահ մարմինները խուզարկել են Արմեն Ջիգարխանյանի դրամատիկական թատրոնը: Օպերատիվ և քննչական գործողություններն իրականացվել են դերասանի դիմումի հիման վրա:

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի — Sputnik. Հայտնի դերասանի շուրջ սկանդալը չի հանդարտվում. ոստիկանության աշխատակիցները խուզարկել են Մոսկվայի Արմեն Ջիգարխանյանի դրամատիկական թատրոնը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Московский драматический театр под руководством Армена Джигарханяна - Sputnik Արմենիա
Ջիգարխանյանի թատրոնում ավազակային հարձակում եղե՞լ է, թե՞ ոչ. թատրոնի պատասխանը

ԶԼՄ-ից մեկի համաձայն `ԽՍՀՄ ժողովրդական արտիստը վերջին մի քանի օրերի ընթացքում ապրում է թատրոնում: Նա դուրս չի գալիս իր աշխատասենյակից, սնունդը նրան բերում են օգնականները և կախում դռան բռնակից:

Ջիգարխանյանի կնոջ` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ներկայացուցիչ Էլինա Մազուրն ավելի վաղ հայտնել էր, որ հայկական խմբավորումը զավթել է հաշվապահությունը, իսկ դեղերի ազդեցության տակ հայտնված Ջիգարխանյանը փակված է իր գրասենյակում` առանց հեռախոսակապի հնարավորության։

Ավելի ուշ թատրոնից հերքել էին այս տեղեկությունը։

«Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնում ոստիկաններն օպերատիվ և հետաքննչական գործողություններ են իրականացնում անձնագիրը գողանալու քրեական գործի շրջանակում», — հայտնում են ԶԼՄ-ները:

Խուզարկության անցկացումը հաստատել են դերասանի օգնական Հայրապետ Հովհաննիսյանը և թատրոնի մամուլի քարտուղար Նատալիա Կորնեևան: Թատրոնն աշխատում է սովորական ռեժիմով և պատրաստվում է ներկայացմանը:

Армен Джигарханян и Виталина Цымбалюк-Романовская - Sputnik Արմենիա
Արմեն Ջիգարխանյանը` կնոջ մասին. «Նա գող է և իրեն ստորաբար պահեց»

Ջիգարխանյանը ոստիկանություն էր դիմել և հայտնել, որ անհայտ անձը մայրաքաղաքի հարավ-արևմուտքում գողացել է իր անձնագիրը: Հանցագործության փաստի առթիվ ոստիկանությունը հոկտեմբերի 24-ին հարուցել է քրեական գործ ՌԴ ՔՕ 325 հոդվածի 2-րդ մասով («Փաստաթղթերի գողություն կամ վնասում»):

Ջիգարխանյանը ամուսնալուծության դիմում է ներկայացրել դատարան։ Նա հայտարարել է, որ Վիտալինան գող է, տիրացել է իր ունեցվածքին և չի պատրաստվում ներել կնոջը հայտարարեց, որ պատրաստ չէ ներել նրան: Վիտալինան իր հերթին սեփական դիմումի համաձայն լքել էր թատրոնի տնօրենի պաշտոնը:

«Ռոսիա» հեռուստաալիքի «Ուղիղ եթեր» հաղորդման շրջանակում Անդրեյ Մալախովը հայտնել էր, որ Ջիգարխանյանն իր ամբողջ ունեցվածքը նվիրել է օրինական կնոջը` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային:

Միևնույն ժամանակ նա հայտարարել էր, որ կտակի բնօրինակն անհետացել է տնից, և ինքը չգիտի, թե որտեղ է փաստաթուղթը:

Ջիգարխանյանը հոկտեմբերի 10-ին հայտնվել էր Մոսկվայի 57-րդ քաղաքային հիվանդանոցում, որտեղ մնաց ավելի քան տասը օր: Հիվանդանոցում նա ասել էր, որ չգիտի, թե հետո ուր է գնալու, քանի որ ամբողջ ունեցվածքը կնոջ անունով է գրանցված:

Լրահոս
0