00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսական «Ձայնը» նախագծի աստղ Զաալի Սարգսյանը գերեց Գրադսկուն

© Личный архив Заали СаркисянаЗаали Саркисян
Заали Саркисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիային տված հարցազրույցի ժամանակ երգիչ Զաալի Սարգսյանը պատմել է ռուսական «Ձայնը» նախագծում իր ելույթի, երաժշտական ոճի, երազանքի և մի շարք այլ բաների մասին։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik, Անի Լիպարիտյան. Ռուսական «Ձայնը-6» երգի հեռուստաշոուի մասնակից Զաալի Սարգսյանը Sputnik Արմենիային է պատմել այն մասին, թե ինչ ցանկություններ ունի կապված հարազատ Հայաստանի հետ։

Երգիչը երազում է մեծ մենահամերգ ունենալ պատմական հայրենիքում։

«Հայաստանում (Երևանում և մյուս քաղաքներում) համերգ տալն ինձ համար մեծ պատիվ կլինի։ Այդ մասին եմ երազում», – ասաց արտիստը։

Մասնակցություն «Ձայնը» նախագծին

Ինչպես նշել է Զաալին, հուզիչ էր, քանի որ 5 սեզոնների ընթացքում նա փորձել է նախագծի մասնակից դառնալ, սակայն մի շարք պատճառներով չէր ստացվում։

«Իհարկե, ինձ համար այդ մրցույթը շատ կարևոր էր, քանի որ ես շատ ջանքեր եմ ներդնում ձայնիս մեջ։ Հինգ տարեկանից կապեցի ինձ երաժշտության հետ, սովորել եմ Միլանի արվեստների ակադեմիայում, դրամաշնորհ շահեցի և հնարավորություն ստացա Իտալիայի մայրաքաղաքում պարապել, հաճախել հայտնի իտալացի երաժիշտների դասերին»,– պատմեց Զաալին։

Երաժշտի ձայնն առանձնանում է յուրահատուկ հնչեղությամբ, ինչի մասին խոսեցին նաև «Ձայնը» նախագծի ժյուրիի անդամները։

Заали Саркисян - Уйди - Sputnik Արմենիա
Հայ երիտասարդն իր տեմբրով հիացրեց «Ձայնը» նախագծի ժյուրիի անդամ Գրադսկուն

«Ես տարբեր ժանրերի երգեր եմ երգում, իմ ձայնի մեջ համադրվում են Անդրեա Բոչելիի, Ալեսանդրո Սաֆինայի ձայների նրբերանգները… Մեծ երջանկություն էր հայտնվել այս նախագծում, մրցույթի կազմակերպիչները լսեցին ինձ։ Դա կարևոր է, քանի որ յուրաքանչյուր տարի ես աշխատում էի ձայնիս վրա, աճում էի որպես երգիչ։ Եվ անկախ նրանից, որ ես ելույթ էի ունենում «կույր» լսումների վերջին օրը, ինձ հաջողվեց համոզել ժյուրիի անդամներին»,– նշեց երգիչը։

Զաալիի բախտը պարզապես բերեց, քանի որ նախագծում վերջին տեղն էր մնացել Ալեքսանդր Գրադսկու մոտ, և նա շրջվեց դեպի կատարողը, որը գերեց նրան իր ձայնի տեմբրով։

«Ինչպես ասաց հաղորդավար Դմիտրի Նագիևը՝ իմ բախտը բերեց, ես հասցրեցի նստել գնացքի վերջին վագոնը և մնացի նախագծում»,– ավելացրեց արտիստը։

Երգի ընտրությունը

«Կույր» լսումների ժամանակ Զաալին կատարեց Ջոշ Գրոբանի Aléjate երգը։

Шахматы - Sputnik Արմենիա
Sputnik Արմենիան ու «Գոլոսը» չեմպիոն դարձան

«Գիտեք, ես շատ ռոմանտիկ մարդ եմ։ Տարբեր ոճերի երգեր եմ գրում։ Ես կատարեցի այդ երգը հոգիս բացելով։ Բեմի վրա ես փոխանցում եմ իմ էներգիան, հույզերը։ Այդ պատճառով էլ Ալեքսանդր Բորիսովիչին հուզեց իմ կատարումը, և նա անմիջապես շրջվեց… Աննկարագրելի էր։ Երբ դու այդքան երկար ժամանակ ձգտում ես դրան՝ այդ պահին, և երբ քեզ նման մարդ ասում է, որ «դու կլինես իմ թիմում»։ Դա խոսքերով նկարագրելն անհնար է»,– խոստովանեց արտիստը։

Նախագծի մեկ այլ ժյուրիի անդամ՝ հայտնի երաժիշտ Լեոնիդ Ագուտինն, ասաց Զաալիին, որ եթե նրա թիմում տեղ լիներ, նա կընտրեր երգչին։

Զաալիին նախագծին իր մասնակցությունն անվանում է կյանքի նոր փուլ, չէ՞ որ այն օգնում է, որ քեզ ճանաչեն։ Իսկ աշխատել Գրադսկու հետ` մեծ հաճույք է, քանի որ մաեստրոն օգնում է սկսնակ արտիստներին ճիշտ ելույթ ունենալ բեմի վրա և գեղեցիկ ներկայացնել ձայնը։

Հոգեվիճակ

Զաալին հինգ տարեկանից է երգում, դրան նպաստել է իր պապիկի արվեստը։

«Պապիկս բնածին հիանալի ձայն ունի, սակայն նա Թբիլիսիում պատշար էր աշխատում։ Պապիկս միշտ ինձ ժողովրդական հայկական երգեր էր սովորեցնում։ Նա ասում էր ծնողներիս, որ ես տաղանդավոր եմ, և պետք է զարգացնել ձայնս։ Նրան չհաջողվեց երգիչ դառնալ, բեմ դուրս գալ, բայց իմ մեջ նա սերմանեց այդ հոգեվիճակը»,– ասաց «Ձայնը» նախագծի մասնակիցը։

Հայկական երգերը, Զաալիի խոսքով, հանճարեղ են, հատկապես այն ստեղծագործությունները, որոնք ստեղծել են Սայաթ–Նովան և մյուս երգահանները։

Мишель Мстоян - Sputnik Արմենիա
Հայերն ամենուր են. Միշել Մստոյանը` ռուսական «Ձայնը» նախագծում

«Ալեքսանդր Բորիսովիչի համար ես կատարեցի «Թամամ աշխարհն» ու «Սարերի հովին մեռնեմ» երգերը, ինչի համար նա ասաց, որ դրանք հիանալի գործեր են։ Մեր երգերը կատարելը մեծ պատիվ է, այդ երգերը ներառեցի երգացանկումս և այժմ աշխատում եմ դրանց վրա։ Երբ ես դեռ Իտալիայում էի սովորում, իտալացիների համար ելույթ էի ունենում մեր լեզվով, և նրանք հիանում էին հայկական երաժշտությամբ։ Իտալացիներն ասում էին, որ դա «մեր իտալերենն է»։ Սակայն ես ուզում եմ երգել բոլորի համար՝ ռուս, հայ, իտալացի հանդիսատեսի։ Կանգ չեմ առնում ձեռքբերածի վրա, երգում եմ տարբեր ոճի երգեր»,– ասաց նա։

Երգիչը խոստովանում է, որ երաժշտությունը, երգեցողությունը, բեմում հանդես գալը նրա համար հոգեվիճակ է։ Այդպես նա մարդկանց ուրախություն է պարգևում և հաճույք ստանում գործընթացից։

Արտիստի համար ամենակարևորը քրտնաջան աշխատելն է, կատարելագործվելը, կարծում է Զաալին։ Խոսելով նախագծից իր սպասումների մասին, երգիչը նշեց, որ ռուսական շոու–բիզնեսում հաջողության շատ դժվար է հասնել, սակայն նախագծին մասնակցելը կօգնի առաջ գնալ։

Լրահոս
0