Ազնավուրը հայ ժողովրդին համեմատել է հրեաների հետ և սեր խոստովանել Երուսաղեմին

© Sputnik / Asatur Yesayants / Шарль Азнавур. Концерт в Ереване
Шарль Азнавур. Концерт в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Շառլ Ազնավուրը պարգևատրվել է հրեաներին փրկելու համար: Նա նախընտրել է մեդալը ստանալ ոչ թե Նյու Յորքում, այլ Իսրայելում:

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. Ազնավուրը սեր է խոստովանել է Երուսաղեմին և հայերին համեմատել հրեաների հետ` Ռաուլ Վալենբերգի անվան մեդալի պարգևատրման արարողության ժամանակ խոսելով երկու ժողովուրդների տաղանդի մասին, հայտնում է հրեական պետության ղեկավար Ռեուվեն Ռիվլինի մամուլի ծառայությունը:

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը նախօրեին Ռաուլ Վալենբերգի անվան մեդալով է պարգևատրվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հրեաներին փրկելու համար:

93-ամյա արվեստագետին մեդալը շնորհել է Ռաուլ Վալենբերգի միջազգային հիմնադրամը, որը գտնվում է Նյու Յորքում։ Ազնավուրը նախընտրել է մեդալը ստանալ Իսրայելի նախագահի նստավայրում:

«Մեդալը շնորհվել է Հոլոքոստի ժամանակ ցուցաբերած մարդասիրական գործունեության համար: Շառլը և նրա քույրը` Աիդան, ակտիվ մասնակցություն են ունեցել փրկարարական գործողություններին»,- նշված է հայտարարության մեջ:

Ռաուլ Վալենբերգը հազարավոր հրեաների է փրկել նացիստական Հունգարիայում։ Ենթադրվում է, որ նա մահացել է սովետական բանտում պատերազմից հետո:

«Ձեր ընտանիքը համարձակության հիանալի օրինակ է, հրեաները երբեք չեն մոռանա և հավիտյան երախտապարտ կլինեն ձեզ և ձեր ընտանիքին», — ասել է Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը մրցանակաբաշխության արարողության ժամանակ:

Ազնավուրն իր հերթին սեր է խոստովանել Երուսաղեմին և հայ ժողովրդին համեմատել հրեա ժողովրդի հետ` նշելով երկու ժողովուրդների տաղանդն ու ունակությունները:

Հոկտեմբերի 28-ին Թել Ավիվում կկայանա Ազնավուրի համերգը:

Լրահոս
0