Կտրուկ թանկացումներ հունվարի 1-ից

© Sputnik / Алексей Никольский / Անցնել մեդիապահոցПродажа виноводочной продукции
Продажа виноводочной продукции - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Ժամանակ» թերթը վստահեցնում է, հունվարի 1-ից Հայաստանում առաջին անհրաժեշտության ապրանքները թանկանալու են։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. Հունվարի 1-ից Հայաստանում բարձրանալու է բենզինից գանձվող ակցիզային հարկը՝ այսօր գործող 25 հազար դրամի փոխարեն դառնալով 40 հազար դրամ մեկ տոննայի համար, գրում է «Ժամանակը»։

Կտրուկ՝ 5 անգամ թանկանալու է՝ քսայուղերից հարկվող ակցիզային հարկը: Էականորեն կբարձրանա սպիրտային խմիչքներից գանձվող ակցիզային հարկը: Եթե այժմ այն 63 տոկոս է, ապա 2018-ի հունվարի 1-ից կդառնա 73, 2019-ին՝ 84, 2020-ին՝ 96, իսկ 2021ին՝ 110 տոկոս:

Նույն ձևով առաջիկա 5 տարիների համար նախատեսվում է ծխախոտի թանկացում:

 

 

Լրահոս
0