Մարուքյանը վերին արտի ցորեն չէ. ԱԺ–ն «կողմ» քվեարկեց աղմկահարույց նախագծին

© Sputnik / Asatur YesayantsВоеннослужащие одной из воинских частей Тавушской области Армении
Военнослужащие одной из воинских частей Тавушской области Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԱԺ–ում այսօր առաջին ընթերցմամբ քվեարկության դրվեց «Զինծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին օրենքի» աղմկահարույց նախագիծը։ Մինչ քվեարկությունը պատգամավորները շարունակեցին ծառայությունից խուսափելու մասին արդեն երկու օր հնչող փոխադարձ մեղադրանքները։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. Էդմոն Մարուքյանը վերին արտի ցորեն չէ։ Այս մասին այսօր ԱԺ-ում «Զինծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին օրենքի» նախագծի քվեարկությունից առաջ հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավորը`պատասխանելով երեկ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի` իր հասցեին հնչեցրած մտքին։

«Եթե ես վերին արտի ցորեն լինեի, Սոյուղում, Հաջիբաջում, Գեղիգյարդում, Ծիրանի ձորում չէի ծառայի, հուսով եմ՝ տեղը գիտեք»,- ասաց Մարուքյանը` չհերքելով, որ ծառայության ընթացքում զուգահեռ նաև սովորել է ու քննություններ հանձնել, բայց արձակուրդի հաշվին։

Հիշեցնենք, որ երեկ Սարգսյանն իր ելույթում հարց էր ուղղղել Մարուքյանին` ասելով. «Ուզում եմ պարոն Մարուքյանին հարցնել՝ ո՞նց է եղել, որ ծառայելուն զուգահեռ բարձրագույն կրթություն է ստացել»։

Խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու օրենքին։

Военнослужащие армянской армии - Sputnik Արմենիա
ԱԺ պատգամավորներից ով բանակ չի գնացել և ինչու

«Մենք ասում ենք, որ ներկայացված նախագիծը իր թևերն է փռում պճեղի մինինգիտով բանակից ազատվողների վրա։ Փաստն այն է, որ այս պրոբլեմատիկան առաջիկայում ավելի է խորանալու, և մենք այդ հիմնավորմամբ դեմ ենք օրենքին»,-ասաց Փաշինյանը։

Այդուհանդերձ, նախագիծն այսօր ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվեց` 89 «կողմ», 9 «դեմ» հարաբերակցությամբ։

Հիշեցնենք` կառավարության ներկայացրած նախագծով առաջարկվում է վերացնել ուսման տարկետման իրավունքը և 18 տարին լրացած արական սեռի բոլոր ՀՀ քաղաքացիներին զորակոչել բանակ: Առաջարկվում է նաև վերացնել 27 տարին լրանալուց հետո հետախուզման մեջ գտնվող դասալիքներին որոշակի գումարի դիմաց պատասխանատվությունից ազատելու` ներկա օրենսդրությամբ գործող դրույթը։

Լրահոս
0