Նորապատի հրդեհից տուժած քաղաքացիների համար վարձով բնակարան են փնտրում

© Sputnik / Armenuhi Mkhoyan / Пожар в одном из магазинов в Гюмри
Пожар в одном из магазинов в Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Փաստ» օրաթերթն անդրադարձել է հոկտեմբերի 23–ին Արմավիրի մարզի Նորապատ գյուղի եռահարկ շենքերից մեկի հրդեհին, որի պատճառով 10 բնակարանի քաղաքացիներն ամբողջությամբ զրկվել էին գույքից:

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. Արմավիրի քաղաքապետարանի աշխատակազմից «Փաստ» օրաթերթին հայտնել են, որ հրդեհի հաջորդ օրն արտահերթ նիստ է հրավիրվել:

Նորապատ գյուղում երկհարկանի շենքը մոխրակույտի է վերածվել - Sputnik Արմենիա
Թե ինչպես է երկհարկանի շենքը մոխրակույտի վերածվում Նորապատ գյուղում. տեսանյութ

«Նիստի արդյունքում որոշվեց յուրաքանչյուր շնչին քաղաքապետարանի բյուջեից 60 հազար դրամ տրամադրել: Բացի այդ, բոլորին կեցավայրեր են առաջարկվել, որոնցից բնակիչների մի մասը հրաժարվել է: Նրանք իրենց հարազատների մոտ են բնակվում: Այժմ անշարժ գույքի մի քանի գործակալությունների հետ ենք համագործակցում: Նրանք վարձով բնակարաններ են գտնում, որի գումարը համապատասխան չափով վճարելու է կառավարությունը»,-հայտնել են քաղաքապետարանից՝ ընդգծելով, որ այդ աշխատանքներն ընթացքի մեջ են:

Քաղաքապետարանից տեղեկացրել են, որ բացի գումարից, բնակիչներին նաև տաք հագուստ է տրամադրվել. «Որոշ կազմակերպություններ ևս աջակցում են: «Կարմիր խաչ»-ում ամեն օր սնունդ է տրամադրվում: Կազմակերպությունը նաև տաք հագուստ է տրամադրել: Այնպես որ՝ ոչ ոք դրսում չի մնում: Ովքեր ի վիճակի են, հաշվեհամար կա, որի միջոցով կարող են գումարներ փոխանցել: Աջակցությունը շարունակական է լինելու: Հարցերն ամենօրյա ուշադրության կենտրոնում են: Սպասենք, տեսնենք, թե կառավարությունն ինչ է որոշում»:

Հարցին, թե շենքը վերանորոգելու առումով որևէ որոշում կա՞, քաղաքապետարանի աշխատակազմից տեղեկացրել են, որ այն համայնքի սեփականությունը չէ. «Մենք իրավունք չունենք ո՛չ վերանորոգել, ո՛չ էլ կառուցել այն, քանի որ այն մասնավոր անձի է պատկանում: Դա իր գործն է: Նախկինում այն գործարանի շենք է եղել: Մեր խնդիրը բնակչությանը կենսական պայմաններով ապահովելն է»:

Լրահոս
0