«Անհերքելի է Կատալոնիայի ժողովրդի ինքնորոշման իրավունքը». Արցախի դիրքորոշումը

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արցախի ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը ներկայացրել է Կատալոնիայի անկախության հռչակման կապակցությամբ Արցախի դիրքորոշումը։

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. Արցախի ԱԳՆ —ն հանդես է եկել Կատալոնիայի մասին հայտարարությամբ, տեղեկացնում է Արցախի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

Жители Барселоны - Sputnik Արմենիա
Կատալոնիայի Խորհրդարանը հայտարարել է անկախության մասին, Մադրիդն արտահերթ նիստ է հրավիրել

«Անհերքելի է Կատալոնիայի ժողովրդի՝ իր քաղաքական կարգավիճակը ժողովրդավարական կամարտահայտության միջոցով ինքնուրույն որոշելու իրավունքը։

ՄԱԿ-ի մի շարք հիմնարար փաստաթղթերի համաձայն՝ միջազգային հանրությունը հանձնառություն է ստանձնել խրախուսելու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը և հարգել այդ իրավունքը։

Կարևոր ենք համարում, որ Բարսելոնայի և Մադրիդի միջև քաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը գտնվի բացառապես խաղաղ միջոցներով և երկխոսության ճանապարհով»։

Արցախի արտգործնախարարությունը հիշեցրել է, որ հենց Ադրբեջանի հրաժարվելը՝ ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, և պաշտոնական Բաքվի կողմից քաղաքական հարցերի լուծման համար ուժային մեթոդների կիրառումը ադրբեջանա-արցախյան հակամարտությունը տեղափոխեցին ռազմական հարթություն։

Լրահոս
0