Հեռուստաաստղ Քարդաշյանի որդուն նկատել են ռուսերեն մակագրությամբ մարզազգեստով

© Photo : VOGUEКим Кардашьян и Канье Уест
Ким Кардашьян и Канье Уест - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դատելով ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանի՝ Instagram-ում տեղադրած լուսանկարից, նրա կրտսեր որդի Սեյնթը ֆուտբոլ է սիրում:

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. Ամերիկյան ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն Instagram-ի իր էջում տեղադրել է որդու՝ Սեյնթի լուսանկարը:

Երեխան հաճախ չի հայտնվում իր հայտնի մայրիկի Instagram- ում, բայց այս անգամ օգտատերերի ուշադրությունը գրավել է ոչ թե երեխան, այլ նրա վերնաշապիկը:

Սեյնթի շապիկի վրայի ռուսերեն «ֆուտբոլ» գրառումը հետաքրքրել է օգտատերերին:

Միանգամից քոմենթներ թափվեցին. «ֆուտբո՞լ», «գրված է ֆուտբոլ», «ֆուտբոլչիկ»…

 

Կարճ ժամանակահատվածում լուսանկարը հավաքեց 400 000-ից ավելի լայք:

Քիմ Քարդաշյանի և Քայնե Վեստի որդին ծնվել է 2015թ. Դեկտեմբերի 5-ին:

Առաջին անգամ Սեյնթը հայտնվել է Instagram-ում 2015 թ. փետրվարի 22-ին, Քիմի հոր՝ հանգուցյալ Ռոբերտ Քարդաշյանի ծննդյան օրը: Մինչ այդ՝ հունվարի 3-ին, Քիմը հրապարակեց տղայի թաթիկի լուսանկարը, որը քրոջ՝ Նորթի ձեռքի մատն էր բռել:

Լրահոս
0