Գազանային ճամփորդություն՝ Հայաստանում կրկին փղեր են հայտնվել. տեսանյութ

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ուղիղ 20 տարի առաջ IL-76 ինքնաթիռով Մոսկվայից Երևան է բերվել Էլբրուս անունով փղիկը, որին հետո վերանվանել են Հրանտիկ:

Չորս տարեկան Էլբրուսն ապացուցեց, որ փղերն էլ  կարող են թռչել ամպերից վերև: Նա  Երևան եկավ առաջին ձյան հետ: Լինելով  հավերժ ձնապատ լեռան  անվանակիցը՝ հնդկական փղիկն իր ցրտակայուն հատկությունները դեռ Մոսկվայի կենդանաբանական այգում էր ցուցաբերել: Այնտեղ 1997 թ. հոկտեմբերի վերջին,արդեն իսկական ձմեռ էր:

Երևանի կենդանաբանական այգուց փախած Վովա փղի վախճանը - Sputnik Արմենիա
Վովայի փախուստն ու վախճանը` 47 տարի անց

Sputnik Արմենիայի ղեկավար Դմիտրի Պիսարենկոն այդ ժամանակ աշխատել է որպես NTV- ի թղթակից Հայաստանում և ականատես է եղել, թե ինչպես է փղիկին բեռնաթափել ինքնաթիռից և տեղափոխել քաղաքային կենդանաբանական այգի: Մոսկվայի կենդանաբանական աշխատակիցներին պետք եկավ երեք ամիս, որ փղիկին քշեն դեպի վանդակ: Նրանց օգնության եկան մասնագետներ Ամերիկայի Սան Դիեգոյից, իսկ արդեն Երևանում փղիկը  երկար ժամանակ չէր ցանկանում  դուրս գալ իր ժամանակավոր տնակից: Հայտնվելով նոր մեծ վանդակում՝  նա առաջին հերթին լոգանք ընդունեց, սուզվեց լողավազանը:

НТВ-ի «Ժամանակի մեքենան» նախագծի հետ համատեղ մենք ներկայացնում ենք ռեպորտաժ փղի՝ Մոսկվայից Երևան ուղևորության մասին: Ժամանակ առ ժամանակ Sputnik Արմենիա պորտալում տեսագրության միջոցով հնարավոր կլինի  կրկին դառնալ 1996-2001 թվականներին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների և արտասովոր երևույթների ականատեսը, որոնք պահպանվել են  Դմիտրի Պիսարենկոյի արխիվում:

Լրահոս
0