Մարտիրոսյանի կինը պատմել է, թե Գարիկին ով է երկրորդ պլան մղել

© Sputnik / Екатерина Чеснокова /  / Անցնել մեդիապահոցГарик Мартиросян и Жанна Левина
Гарик Мартиросян и Жанна Левина - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան, իր Instagram-ի բաժանորդներին պատմեց, թե ով իր ամուսնուն մղեց երկրորդ պլան: Դա նրա ութ տարեկան որդի Դանիել էր, որն իր ծննդյան տոնն է նշում:

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Հայտնի ռուս շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան, իր Instagram-ի էջում շնորհավորել իր որդուն՝ Դանիելին, ծննդյան օրվա առթիվ:

«Մեր տանը երկու տղամարդիկ են ապրում:  Առաջինը բրուտալ, երկրորդը՝ ամենաբրուտալ,  առաջինը ուրախ, երկրորդը՝ ամենաուրախ, առաջինը խելացի, երկրորդը՝ ամենախելացի, առաջինն ուժեղ, երկրորդը՝ ուժեղագույն, առաջինը սիրելի, երկրորդը՝ ամենասիրելի: Առաջինն իմ կյանքում հայտնվեց  քսան տարի առաջ, երկրորդն ուղղիղ 8 տարի առաջ: Հենց որ նա հայտնվեց, առաջին տղամարդը դարձավ երկրորդը, իսկ երկրորդը՝ առաջինը:  Ծնունդդ շնորհավոր, որդիս»,- գրել է Լևինան:

Публикация от Janna Levina (@jannalevina_martirosyan) Окт 28 2017 в 1:18 PDT

 

Նա նաև շեշտել է, որ նրա և Մարտիրոսյանը ծերությունը հուսալի  ձեռքերում է: Դատելով գրառումից՝  Դանիելը ցանկանում է տիեզերագնաց դառնալ, միլիոններ աշխատել և ժամանակի մեքենա հորինել:

Գարիկն իր ապագա կնոջ հետ ծանոթացել է  1997 թ. ՈՒՀԱ փառատոնին՝ Սոչիում: Նրանց միջև հարաբերությունները սկսվեցին 1998 թվին։ Զույգն ունի երկու երեխա՝ դուստր և որդի:

Լրահոս
0