00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:40
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
17:48
12 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:10
8 ր
Ուղիղ եթեր
19:01
8 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ ջիգիթները «փախցրել» են Ջավախքի ռուս աղջիկներին

© Sputnik / Алексей ТихомировПейзажи за окном автомобиля по дороге к духоборцам
Пейзажи за окном автомобиля по дороге к духоборцам - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դուխոբորները չէին սիրում ամուսնանալ օտարազգի աղջիկների հետ, հայերի դեպքում էլ բացառություն չէին անում: Բայց ժամանակի ընթացքում իրավիճակը փոխվեց:

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. Սամցխե-Ջավախքի գյուղերում շատ են խառն ամուսնությունները: Եթե նախկինում դուխոբորները կնության էին առնում միայն յուրայիններին, ապա այսօր այլ պատկեր է. հայ ջիգիթները գրեթե բոլոր ռուս աղջիկներին «փախցրել» են, Sputnik Գրուզիային է պատմել Տամբովի գյուղի վերջին դուխոբոր Լյուբով Ռիլկովան:

«Նախկինում դուխոբորներն ամուսնանում էին միայն յուրայինների հետ: Ավելի ուշ, երբ հայերը եկան գյուղ, ամեն ինչ փոխվեց: Խառն ամուսնություններ գրանցվեցին: Հայերն «առևանգում էին» հարսնացուներին և ամուսնանում ռուսների հետ», — ասել է Ռիլկովան:

Լյուբով Ռիլկովայի երկրորդ ամուսինը էթնիկ հայ է, բայց երբ դուստրը որոշեց հայի հետ ամուսնանալ, մայրն ընդդիմացավ։ Դստերը փախցրին, ստիպված համակերպվեց:

© Sputnik / Алексей ТихомировԼյուբով Ռիլկովա
Духоборка Любовь Рылькова - Sputnik Արմենիա
Լյուբով Ռիլկովա

Հին գերեզմանատունը վկայում է, որ գյուղում դուխոբոր գրեթե չի մնացել, և համայնքն ամբողջությամբ հայերով է բնակեցված: Գերեզմանները գրեթե չեն երևում. տեղ-տեղ առանձին տապանաքարեր են ցցված:

«Պետությունը գումար հատկացրեց, և հայկական գերեզմանատունը պարսպով անջատվեց։ Այնտեղ ամեն ինչ կոկիկ է։ Մեր գերեզմանատան համար գումարը չհերիքեց», — ասել է Լյուբովը:

Նույն իրավիճակն է նաև Ջավախքի մեկ այլ գյուղում` Գորելովկայում, որը հնուց ի վեր Դուխոբորների կենտրոն է համարվել։ Այստեղ ամենահայտնի վայրը «Ռոմիկի մոտ» կոչվող խանութն է:

© Sputnik / Alex Tikhomirov«Ռոմիկի մոտ» խանութի սեփականատերը
Хозяин магазина Ромик в селе Гореловка - Sputnik Արմենիա
«Ռոմիկի մոտ» խանութի սեփականատերը

Այսօր գյուղը բնակեցված է հայերով, բայց դա չի խանգարում տեղի դուխոբորներին և հայերին խաղաղ ապրել կողք կողքի: Հայերն իրենց հերթին դուխոբորներին համարում են բարի և պատրաստակամ մարդիկ, որոնք կարող են ցանկացած պահի օգնության հասնել:

Սակայն այստեղ էլ, ինչպես և ամբողջ տարածաշրջանում, ժողովրդագրության հետ կապված խնդիրներ կան. երիտասարդներն աշխատանք չունենալու պատճառով հարբեցող են դառնում, առավել ճարպիկները մեկնում են գյուղից:

«Այստեղ երիտասարդները կա՛մ հարբեցող են, կա՛մ ծխող: Ես չէի ուզում այդպիսին դառնալ ու Մոսկվա մեկնեցի։ Բաղնիքում մենեջեր էի աշխատում, միևնույն ժամանակ զբաղվում էի շինարարությամբ», — Sputnik Գրուզիայի թղթակցի հետ զրույցում պատմել է գյուղի բնակիչներից մեկը, որն էթնիկ հայ է:

Դուխոբորներն այս տարածաշրջանում հայտնվել են 150 տարի առաջ, որպես աքսորվածներ: Նիկոլայ I կայսրը ուղղափառությունից հրաժարված այս հին ռուսական աղանդի գրեթե հինգ հազար անդամի կայսրության տարբեր շրջաններ էր աքսորել:

Ռուսական 9 գյուղը տեղացիները «Դուխոբորիա» էին անվանում:

Այդ երկիրը չկար քարտեզի վրա` դուխոբորների համայնքը փակ էր ապրում, պահպանում էին իրենց կրոնը, հարևան հայերի և վրացիների հետ չէին խառնվում:

1989 թվականի մայիսին վրացական կառավարությունը Բոգդանովկայի շրջանի հայերի միջև անջատողականությունը կանխելու նպատակով որոշեց այնտեղ տեղափոխել մոտ հազար աջար մուսուլմանի, որոնք տուժել էին սելավից: Դուխոբորներն իրենց գյուղերում չէին ուզում տեսնել ո՛չ հայերի, ո՛չ վրացիների, քանի որ նրանք «յուրայիններ» չէին:

Լրահոս
0