00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
15:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:41
18 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
50 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ է կատարվելու նոյեմբերին. եղանակի ամսական կանխատեսում

© Sputnik / Aram NersesyanДилижанский национальный парк, Армения
Дилижанский национальный парк, Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ է պատրաստել նոյեմբերը մեզ համար. օդերևութաբանները ներկայացրել են նոյեմբեր ամսվա կլիմայական բնութագիրը և ամսական կանխատեսումը։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. «Հիդրոմետ» ծառայությունը ներկայացրել է, թե նոյեմբերն ընդհանրապես ինչ կլիմայական բնութագիր ունի Հայաստանում և մասնավորապես այդ ամիսն ինչպիսին է լինելու  այս տարի։

Նոյեմբերի կլիմայական բնութագիրը

Նոյեմբերին շարունակում է փոքրանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար ցերեկվա տևողությունը: Արևափայլի տևողությունն ամսվա ընթացքում կազմում է 120-160 ժամ: Պարզ օրերի թիվը զգալիորեն պակասում է (5-6օր):

Обильный летний дождь в Ереване - Sputnik Արմենիա
Հայաստանի օդերևութաբանների կանխատեսումներն ավելի հուսալի կդառնան

Նոյեմբերին հանրապետության տարածքում ամսական միջին ջերմաստիճանը 1.5 աստիճան է: Համեմատաբար տաք է նոյեմբերի առաջին տասնօրյակը (տասնօրյակային միջին ջերմաստիճանը` 4 աստիճան), երրորդ տասնօրյակի միջին ջերմաստիճանը հանրապետությունում բացասական է` —0.50C, երկրորդ տասնօրյակի վերջին լեռնային առանձին շրջաններում տեղի է ունենում ջերմաստիճանի անցում 0 աստիճանից ցածր, որը բնորոշում է ձմռան սկիզբը: Ամենաբարձր ամսական միջին ջերմաստիճանը գրանցվում է Մեղրիում` 9.5 աստիճան, այն բարձր է նաև հյուսիս-արևելքում (Բագրատաշեն` 6.9 աստիճան, Իջևան` 7.1 աստիճան), Արարատյան դաշտում (Երևան` 6.5 աստիճան, Արմավիր` 5.6 աստիճան): Առավելագույն ջերմաստիճանն այդ շրջաններում կարող է հասնել մինչև 22-30 աստիճանի: Ամսական միջին ջերմաստիճանը ցածր է 2000 մ-ից բարձր շրջաններում (Աշոցք՝ —1.8 աստիճան), նվազագույն ջերմաստիճանը լեռնային առանձին շրջաններում հասնում է —27 աստիճանի (Աշոցք, Գավառ, Սիսիան), Արմավիրում` —17, Մեղրիում` —7: Երևանում նոյեմբերին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը գրանցվել է 1948թ.` —17 աստիճան:

Նոյեմբեր ամսին առավել տաք եղանակ է դիտվել 1966, 1970, 1998, 2012 թթ., իսկ 1973, 1978, 1996, 2001, 2011 թթ. հանրապետությունում գրանցվել են ցածր ջերմաստիճաններ, հովտային շրջաններում ջերմաստիճանը հասել է —6…-12 աստիճան:

Տեղումների քանակը հոկտեմբերի համեմատ պակաս է և կազմում է 41 մմ: Ավելի շատ տեղումներ դիտվում են լեռնային շրջաններում` 60 մմ, իսկ ամենից քիչ Արարատյան դաշտում` 20-30 մմ: Տեղումնառատ են եղել 1973, 1986, 1994, 2008, 2014 թվականները, երբ տեղումների քանակը գերազանցել է նորման 2-3 անգամ: Սակայն եղել են չորային տարիներ 1996 թ., 2010 թ., երբ նոյեմբերին ընդհանրապես տեղումներ չեն դիտվել:

Ամսվա կեսերին հանրապետության բարձր լեռնային շրջաններում առաջանում է կայուն ձյան ծածկ (ձյան շերտի բարձրությունը հասնում է 5-10 սմ): Առանձին տարիների այն կարող է առաջանալ ամսվա սկզբին:

Նոյեմբերին հանրապետության ամբողջ տարածքում առաջանում է բարձր ճնշման դաշտ և հաստատվում է քամու ձմեռային ռեժիմ` գերակշռում է անդորրը, միայն բարձր լեռնային շրջաններում և լեռնանցքներում քամու արագությունը մեծանում է, միջինը հասնելով մինչև 5-7 մ/վ, իսկ առավելագույնը` 20-30 մ/վ (Պուշկինի, Սիսիանի լ/ք):

Նոյեմբերին կտրուկ մեծանում է մառախլապատ օրերի թիվը, հատկապես լեռնանցքներում` 25 օր: Մառախուղ առավել հաճախ դիտվում է առավոտյան ժամերին:

Նոյեմբերի ամսական կանխատեսումը

Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +5…+6 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչև +17…+20 աստիճան, ամսվա երկրորդ կեսին հնարավոր է ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև —2…-7 աստիճան: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման 15-55 մմ):

Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի
լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է —2…+2 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +12…+15 աստիճան, ամսվա երրորդ տասնօրյակում` ջերմաստիճանի նվազում գիշերը մինչև —10…-15 աստիճան: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 30-50մմ):

Լոռու մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +3…+5 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչև +13…+18 աստիճան, երրորդ տասնօրյակում` ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև —5…-10 աստիճան: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ(նորման 20-55 մմ):

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +5…+7 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +17…+20 աստիճան, երրորդ տասնօրյակում` ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 0…-5 աստիճան: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման 35-40մմ):

Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր

Օդի ամսական միջին ջերմաստիճանը հովտայի շրջաններում սպասվում է +8…+10 աստիճան, նախալեռնային շրջաններում սպասվում է +6…+7, լեռնային շրջաններում` +1…+2, որը մոտ է բազմամյա միջին արժեքներին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` հովտային շրջաններում մինչև +18…+22, նախալեռնային շրջաններում մինչև +17…+20, լեռնային շրջաններում` +12…+15, ամսվա երրորդ տասնօրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում` հովտային շրջաններում գիշերը մինչև 0…+2, նախալեռնային շրջաններում գիշերը մինչև —2…-5, լեռնային շրջաններում` —7…-12: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման 23-53մմ):

Երևան քաղաք

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +5…+6 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին (նորմա` +6.6`0C): Առանձին օրերին հնարավոր է ջերմաստիճանի բարձրացում +15…+18 աստիճան, ամսվա երկրորդ կեսին ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև —3…-5: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման` 30մմ):

Լրահոս
0