00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օտարերկրացիների աչքերով. ռուս կինը կրկին Հայաստան կգա հայկական կոնյակի պատճառով

© Sputnik / Asatur YesayantsКаскад. Ереван
Каскад. Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նովոսիբիրսկից Հայաստան ժամանած զբոսաշրջիկ Յուլյա Պանտելեևան Երևան գալուց առաջ ուզում էր սուրճ խմել արևի տակ, բայց չէր էլ կռահում, որ նախընտրելու է հայկական կոնյակ վայելել:

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik, Անի Լիպարիտյան. Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքից Հայաստան ժամանած զբոսաշրջիկ Յուլյա Պանտելեևան եղել է մեր երկրի տեսարժան վայրերում, վայելել է բնությունն ու հայկական խոհանոցը: Նրա այցելած վայրերի ցանկում է նաև «Արարատ» կոնյակի գործարանը, որտեղ համտեսել է հայկական կոնյակն ու հասկացել, որ ստիպված է լինելու հաճախ գալ Երևան:

«Հիանալի էքսկուրսիայի մասնակցեցի, վերջում համտես եղավ: Ես միշտ կարծում էի, որ կոնյակ չեմ սիրում… Պարզվեց` ես կոնյակ չէի սիրում, քանի դեռ չէի եկել Երևան: «Արարատում» հասկացա, որ մինչ այս ես պարզապես սխալ կոնյակ եմ խմել: Այժմ ստիպված եմ պարբերաբար Երևան գալ կոնյակի պահուստները համալրելու համար», — նշեց ռուս զբոսաշրջիկը:

Публикация от Yulia Panteleeva (@yulia.panteleeva) Окт 21 2017 в 6:29 PDT

 

Կոլորիտային ուղևորություն

Յուլյան որոշել էր Հայաստան գալ հոկտեմբերին: Նրա խոսքով` հարազատ Նովոսիբիրսկն ու Երևանը քույր-քաղաքներ են:

«Մեր քաղաքի կայքում հրապարակել էին Երևանի լուսանկարները, որոնք դիտելու ընթացքում հասկացա, որ ուզում եմ իմ աչքերով տեսնել այդ քաղաքը: Չգիտեմ` ինչն ինձ գրավեց, բայց զգացի, որ ուզում եմ լինել այս քաղաքում: Մի դրական բան էլ կար` ուղիղ չվերթը», — ասաց Յուլյան:

Մի քանի օր մտածելուց հետո նա ինքնաթիռի տոմս գնեց:

«Եղանակն ինձ հարմար էր, սիրում եմ աշունը, բացի այդ, ինչպես տարբեր տեղեկատվական կայքերն էին գրում, Երևանում տարվա օրերից 300-ն արևոտ են», — ասաց Sputnik Արմենիայի զրուցակիցը:

Յուլյան ավելացրեց, որ Երևան այցելելու հիմնական նպատակը զբոսնելն էր, ամառային սրճարաններում նստելը, ոչ մի տեղ չշտապելը։ Հարազատ Նովոսիբիրսկում տարվա այս եղանակին հնարավոր չէ զբոսնել։

Հայաստան ժամանած զբոսաշրջիկն առաջին հերթին գնաց դիտելու Երևանի կենտրոնում գտնվող Կասկադի ճարտարապետական համալիրը:

 

«Ինձ զարմացրեց ժամանակակից արվեստի, ավելի կոնկրետ` քանդակների առատությունը, քանի որ Նովոսիբիրսկում մարդիկ արվեստի նկատմամբ ավելի պահպանողական վերաբերմունք ունեն: Երևանն ինձ հաճելիորեն զարմացրեց իր ժամանակակից հայացքներով և միտումներով», — ասաց Յուլյան:

Նա այցելեց նաև Հաղթանակի զբոսայգի, «Մայր Հայաստան» ռազմապատմական թանգարան, եղավ Մաշտոցի անվան հին ձեռագրերի թանգարան-ինստիտուտում` Մատենադարանում:

 

Յուլյային դուր եկան Երևանի զբոսայգիները, նստարանների առկայությունը, շուկաների առատությունն ու երեկոյան Երևանի երգող շատրվանները:

Նա հիացավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնով, անմոռանալի տպավորություններ ստացավ Տաթևում, Խոր Վիրապում ու Նորավանքում:

«Նույնիսկ երկար ճանապարհն ու այն հանգամանքը, որ ճոպանուղու աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել էր, և կիրճը ստիպված եղա հաղթահարել ավտոմեքենայով, չազդեցին ինձ վրա: Հայաստանի վանքերն ընդհանրապես տպավորիչ են, ինձ դուր է գալիս հատկապես այդ կառույցների արտաքին տեսքը», — ասաց նա:

Զբոսաշրջիկը կանգ առավ Արենի գյուղում ու վայելեց նաև հայկական գինու համը:

Հայերն ու խոհանոցը

Յուլյան անձամբ համոզվեց, որ հայերն իսկապես անչափ հյուրընկալ են:

«Երբ Էջմիածին գնացող երթուղային էի փնտրում, ինձ սիրալիր օգնեցին: Բացի այդ, երբ փորձում էի Հարսնաձորի դիտակետը գտնել, ես չէի սպասում, որ այնտեղ ինձ լիովին անծանոթ մարդիկ գինի և խորոված կհյուրասիրեն միայն նրա համար, որ մենք հանդիպել ենք այդ գեղեցիկ վայրում: Ուրախալի էր, որ գրեթե բոլորը ռուսերեն են խոսում», — ասաց Յուլյան:

Պատմեց, որ հասցրել է համտեսել հայկական խաշլաման ու տոլման:

«Շատ համեղ խոհանոց ունեք, ախորժալի, բուրավետ, բազմաթիվ համեմունքների շեշտադրությամբ: Սակայն ամենից շատ ես գերադասում էի արևելյան սուրճն ու հանքային ջուրը, որը ես լիտրերով էի խմում: Դուք նաև համեղ չրեր և ընդեղեն ունեք: Համեմունքների քանակը խանութներում և շուկաներում պարզապես ցնցում է երևակայությունը», — պատմեց Յուլյան:

Ցավոք, ինչպես նշեց մեր հյուրը, ճամպրուկն անհատակ չէ, իսկ ավիաընկերությունն էլ քաշի հետ կապված սահմանափակումներ ունի, այլապես նա շատ կցանկանար տանել իր հետ ամեն ինչ ու փորձարկումներ անել խոհանոցում:

Յուլյան համոզված է, որ էլի է Հայաստան գալու:

Լրահոս
0