Ռեստորանային զվարճանքներ. թե ինչպես Հայաստանում արջին դուրս բերեցին վանդակից

© Sputnik / Александр Кряжев / Անցնել ֆոտոբանկБурая медведица с медвежонком
Бурая медведица с медвежонком - Sputnik Արմենիա
Անգլիական մամուլում օրեր առաջ հրապարակված հոդվածը պատմում էր, թե հայկական ռեստորաններն ինչպես են կենդանիներին օգտագործում հաճախորդներին զվարճացնելու համար: Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանն էլ պատմում է, թե ինչպես է Հայաստանում հայտնվել առաջին «գերի ընկած» արջը:

«Հայաստանում տասնյակ արջեր ապրում են ռեստորաններում սարսափելի պայմաններում», — հայտնում է անգլիական Daily Mail պարբերականը` ընդգծելով, որ կենդանիներին պահում են վանդակներում հաճախորդներին զվարճացնելու համար: Թերթին քիչ է հետաքրքրում այն մարդկանց թիվը, որոնք նույն «վանդակային» պայմաններում են ապրում Հայաստանում։ Այնուամենայնիվ, մի քանի բառով ներկայացնենք արջերի մասին պատմությունը:

Бурый медведь - Sputnik Արմենիա
Հայկական ռեստորանների գերիները. ո՞վ է պայքարելու արջերին ազատելու համար

Առաջին արջը, որ Հայաստանի հասարակական սննդի կազմակերպման հաստատությունների գերի դարձավ, հայտնվեց Չարենցավանի մոտ գտնվող ճանապարհամերձ բացօթյա ռեստորաններից մեկում, որը ժողովրդին հայտնի էր «Փայլակնոց» անունով։ Եթե մտածեցիք, որ սա հատուկ գոյական է, ապա չսխալվեցիք. դա հաստատության տիրոջ անունն էր: Փայլակի ռեստորանում շատ համեղ էին կերակրում, տարբեր ուտեստներ էին պատրաստում, սպասարկումը կախված էր հաճախորդի կարգավիճակից և հեղինակությունից, գները բարձր էին, բայց «Փայլակնոցը» երբեք հաճախորդների պակաս չուներ:

Գաղտնիքը մեկն էր` ռեստորանի տերն առաջինն էր Խորհրդային Հայաստանում, որ մտածեց միջին չափերի մի արջ գնել և պահել իր հաստատությունում։ Իսկ արջը հետագայում բավականին մեծ գազան դարձավ:

Կենդանին մեծացավ առանց հոգսի ու նեղության` հանդիսատեսին զվարճացնելով իր ոստյուններով ու դեմքի տարբեր արտահայտություններով, որոնք չգրված անվտանգության կանոնները չէին խախտում: Սակայն կար մի դժվար հաղթահարելի ցանկություն` արջուկի հետ մետաղական ճաղավանդակների հեռավորության վրա շփվելու, նրան կերակրելու այն ամենով, ինչն արդեն չէր տեղավորվում ստամոքսում, ու հավանաբար ամեն ինչ լավ կլիներ, եթե Փայլակը չորոշեր արջին վանդակից դուրս բերել:

Այժմ արջի և գինովցածների միջև տարածությունը սահմանափակվում էր ընդամենը մետաղական շղթայի երկարությամբ, և այն, ինչ տեղի ունեցավ ավելի ուշ, Պուշկինի «Դուբրովսկի» վեպի սյուժեն էր հիշեցնում: Ժողովուրդն արիաբար ընդառաջ էր գնում վտանգին, և այն, որ արջը չկերավ համարձակներից ոչ մեկին, զուտ պատահականություն էր:

«Փայլակնոցն» օրեցօր մեծ համբավ էր ձեռք բերում, եկամուտները (այդ թվում ոչ աշխատանքային) նույնպես արագ էին աճում, բայց երկու իրադարձություն տեղի ունեցան: Նախ` Հայաստանի ԿԿ երկրորդ քարտուղար դարձավ Մոսկվայից ժամանած Պավել Պետրոսի Անիսիմովը` խիստ բարքերի տեր մարդ, որը սովորաբար անսպասելի այցելություններ էր կազմակերպում ամենատարբեր վայրեր: Եթե իմանային, որ երկրորդ քարտուղարի պետական ամառանոցը Չարենցավանից քիչ հեռու էր գտնվում` Աղվերանում, դժվար չէր լինի կռահել, որ մի գեղեցիկ օր Պավել Պետրովիչը կհայտնվի նաև «Փայլակնոցում»: Բայց արջին նա այնտեղ չտեսավ, ով և ինչպես էր վտանգի մասին զգուշացրել Փայլակին, ոչ ոք չգիտի:

Медведи резвятся в лесу - Sputnik Արմենիա
Արջի քոթոթները համառորեն փորձում են բարձրանալ ցանցաճոճի վրա. զվարճալի տեսանյութ

Ինչևէ, խրախճանքի այս վայրի վերևում սև ամպեր չկուտակվեցին, սակայն մեկ այլ բան տեղի ունեցավ` սպանություն հարբած մարդկանց կռվի ժամանակ, որից հետո «Փայլակնոցն» իր արջով փակեցին: Ինչպես պարզվեց` ընդմիշտ:

Թե ուր տարան արջին, հեղինակը մինչև հիմա էլ չգիտի: Բայց մեկ այլ բան գիտի` Փայլակից հետո մարդկանց համար վտանգ ներկայացնող կենդանիներ սկսեցին պահել մի շարք այլ ռեստորաններ: Հավանաբար, դրանց թիվն ավելի քիչ էր, քան այսօր հաշվել է Կենդանիների փրկության միջազգային բարեգործական կազմակերպությունը (International Animal Rescue), բայց կային:

Եվ չի կարելի ասել, որ ավելի վատ էին ապրում, քան Հայաստանի այն ժամանակվա աշխատավորները:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала