Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Սարգսյան. «Կուզեի, որ Երևանը չնմանվեր Դուբային»

© Sputnik / Karen Yepremyan / Нарек Саргсян
Нарек Саргсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանը պետք է լինի քաղաք, որտեղ աշխարհի բոլոր ծայրերից կգան ու կմոռանան հեռանալու մասին: Իր երազանքի Երևանի մասին Sputnik Արմենիայի հետ բացառիկ զրույցում խոսեց ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:
Նարեկ Սարգսյան

«Մենք պետք է հասնենք նրան, որ Երևանը` որպես վերջին 20-25 տարում իր կարգավիճակը փոխած քաղաք, դառնա հպարտության առարկա»,- ասաց Նարեկ Սարգսյանը։

Ըստ նրա` դա կարող է լինել հայկական ճարտարապետության շնորհիվ։

Սարգսյանը հիշեցրեց` հայկական ճարտարապետությունն առհասարակ տարբերվում է այլ ժողովուրդների ճարտարապետությունից։ Գտնվելով մշակույթների խաչմերուկում`այստեղ մեկ այլ` երրորդ ճարտարապետական ուղղություն է ծնվել։ Երևանի գրավչության բաղադրիչներից մեկը պետք է լինի ճարտարապետական դիմագիծը։

«Կուզեի, որ Երևանը չնմանվեր Դուբային, որտեղ բոլոր շինություններն իրար նման են»,- ասաց նա։

Լրահոս
0