Սևանի ափից ռետինե նավակով հեռացած անձանց օգնության են հասել փրկարարները

© Sputnik / Arpi Beglaryan / Рыбаки. Озеро Севан
Рыбаки. Озеро Севан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով մարդիկ 3 կիլոմետր հեռացել են ափից և չե կարողացել ինքնուրույն վերադառնալ։ Փրկարարները ցուցադրել են իրենց հմտությունները։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 29-ին, ժամը 13:46-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունն ահազանգ է ստացել, որ Սևանա լճում՝ «Չանչի» կոչվող հատվածում, երկու քաղաքացի ռետինե նավակով գտնվում են լճի մեջ և չեն կարողանում ինքնուրույն մոտենալ ափ. անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ քաղաքացիներ՝ 1982 թ. ծնված Հ. Մ.-ը և 1981 թ. ծնված Կ. Մ.-ը ռետինե նավակով գտնվում են Սևանա լճում՝ ափից մոտ 3 կմ հեռավորության վրա, և անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով չեն կարողանում ինքնուրույն դուրս գալ ափ:

Ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափ:

Լրահոս
0