Տխուր իրականություն. Հայաստանում պոտենցիալով բռնցքամարտիկներ չկան

© Sputnik / Ani MejlumyanВладимир Маркарян и Роньель Иглесиас
Владимир Маркарян и Роньель Иглесиас - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը գոհ չէ Հայաստանի առաջնության արդյունքներից։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանում բռնցքամարտի մակարդակը բավականին իջել է, կարծում է Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի կարծիքով։ Այս մասին նա հայտնել է Հայաստանի օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությանը։

«Նոր պոտենցիալով մարզիկներ չեմ տեսնում։ Սա բարդացնում է նաև հավաքականի աշխատանքը։ Տխրում եմ այս պատկերից։ Ամբողջ ծանրությունն իմ ուսերին է մնում որպես ազգային թիմի մարզիչ, չնայած ես չեմ տրտնջում։ Ցավալի է, բայց խոսքը միայն մեծահասակների մասին չէ։ Աճող սերնդի վիճակը սարսափելի է։ Ակնկալիքներ բացարձակ չունենք, հավաքականի տղաներին փոխարինողներ չկան»,- ասել է մարզիչը։

Ազգային թիմի տղաներից առաջնությանը մասնակցել են միայն մի քանիսը։ Թորոսյանը նշել է, որ նրանք իրենց հավասարը չունեն։

«Մրցակցություն չկա։ Հավաքականների տղաներն իրենց վարպետությամբ միանգամից տարբերվում են»,- ասել է մարզիչը։

Թորոսյանի խոսքով, ստեղծված իրավիճակի պատճառներն ավելի խորքային են, և իրենց մեղքն ունեն մարզիչները։

Լրահոս
0