Ուիլյամսի ու Օհանյանի նորածին դուստրն արդեն մեծ թենիսի երկրպագու է. տեսանյութ

© AP Photo / Luca Bruno / Американская теннисистка Серена Уильямс
Американская теннисистка Серена Уильямс - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ալեքսիս Օհանյանի և Սերենա Ուիլյամսի երկու ամսական դուստրն արդեն հստակ հետաքրքրություն է դրսևորում մեծ թենիսի նկատմամբ։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. Հանրահայտ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը մի տեսանյութ է հրապարակել, որում նրա երկու ամսական դուստրը շատ ուշադիր հետևում է շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերի խաղին։

«Ի՞նչ ես նայում։ Քեզ դո՞ւր է գալիս` ինչպես է խաղում Ռոջերը»,- փոքրիկին հարցնում է Սերենան։

Ուշադրություն չդարձնելով մոր հարցին` փոքրիկը շարունակում է հետևել էկրանին։

«Մեծ սաղավարտի» մրցումների 23-ակի հաղթող Սերենա Ուիլյամսը և ամերիկահայ գործարար, Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը ծնող դարձան 2017 թվականի սեպտեմբերին։ Ծնվեց նրանց գեղեցկուհի դուստրը` Օլիմպիան, որը կշռում էր 3 090 գրամ։

 

 

 

 

Լրահոս
0