Մանկապարտեզում մարդկանց պատանդ վերցրած տղամարդը խնդիրներ ունի այնտեղ աշխատող կնոջ ու զոքանչի հետ

© Sputnik / Asatur Yesayants / Полиция Армении
Полиция Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում մարդկանց դանակով պատանդ պահող տղամարդը խնդիրներ ունի նախկին կնոջ ու կնոջ մոր հետ, որոնք աշխատում են այդ մանկապարտեզում։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik. Այսօր 16։25 Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզ դանակով ներխուժած տղամարդը այդ քայլով ցանկացել է վրեժ լուծել նույն մանկապարտեզում աշխատող իր նախկին կնոջից ու զոքանչից։

Полиция РА - Sputnik Արմենիա
Արմավիրում դանակով զինված անձը պատանդ է վերցրել մանկապարտեզի աշխատակիցներին և երեխաներին

Զոքանչը «Մանուշակ» մանկապարտեզի վարիչն է, իսկ նախկին կինը նույն մանկապարտեզում դաստիարակչուհի է աշխատում։

Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց դեպքի վայրում աշխատող լրագրող Անժելա Ստեփանյանը։

«Վերջին տվյալներով տղամարդը դանակի օգնությամբ իր ձեռքում է պահում երեխաներից մեկին, բայց մնացածին էլ դեռ չի հաջողվել ազատել»,–ասաց նա։

Անժելայի խոսքով` ոստիկանությունը բանակցություններ է վարում պատանդառուի հետ` մարդկանց ազատելու համար։

Լրահոս
0