Արմավիրի մանկապարտեզում պատանդ վերցնելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

© Photo : official site of the Investigative Committee of RA / Следственный комитет Армении
Следственный комитет Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում երեքամյա տղային պատանդ վերցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը Sputnik Արմենիային տեղեկացրեց, որ Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում երեքամյա տղային պատանդ վերցնելու դեպքի առթիվքրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 218 հոդվածով (Անձին պատանդ վերցնելը կամ պատանդ պահելը, որը կատարվել է պատանդին ազատելու պայմանով պետությանը, կազմակերպությանը կամ քաղաքացուն որեւէ գործողություն կատարելուն կամ որեւէ գործողություն կատարելուց ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով):

Ситуация у армавирского детского сада - Sputnik Արմենիա
Արմավիրում պատանդառված երեխան արդեն հոր գրկում է. տեսանյութ

Այդ հոդվածով նախատեսվում է ազատազրկում հինգից ութ տարի ժամկետով:

Նշենք, որ հոկտեմբերի 30-ին, ժամը 16.25-ին ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ մի տղամարդ դանակով զինված ներխուժել է Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզ:

Ներս խուժած անձը դանակի սպառնալիքով մանկապարտեզում էր պահում մեկ երեխայի: Մանկապարտեզ խուժած տղամարդու հետ բանակցություններ են վարել իրավապահ մարմինների ներկայացուցիչները:

Բանակցությունների ընթացքում ոստիկանության ծառայողներին հաջողվել է երեխային անվնաս հանել սենյակից, ինչից հետո կիրառվել է հատուկ միջոց։ Պատանդառուն փորձել է ինքնավնասում կատարել, ինչը կանխվել է ոստիկանների կողմից։ Նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ այս պահին բուժօգնություն է ցուցաբերվում։

Լրահոս
0