00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես հայերը յուրային դարձան Մոսկվայում և Պետերբուրգում

© Sputnik / Алексей Даничев / Անցնել մեդիապահոցГорода России. Санкт-Петербург
Города России. Санкт-Петербург - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր Ռուբեն Գյուլմիսարյանը պատմում է, թե ինչպես է հայ համայնքը ձևավորվել Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում։

Գրեթե մեկ հազարամյակ է` ինչ հայերն ապրում են Մոսկվայում: Իվան Ահեղը նրանց հրամայեց բնակվել Սպիտակ քաղաքում ու մոտակա նրբանցքներում, և այդ ժամանակներից ի վեր սկիզբ առան հայկական տեղանունները։ Հայկական նրբանցք և Արմավիրսկայա փողոց, նշանավոր հայերի անուններով կոչվող պողոտաներ և հրապարակներ: Իսկ դրանք քիչ չեն, օրինակ` հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանի, քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանի, ռեժիսոր Էդմոն Քեոսայանի, ակադեմիկոս Աբել Աղանբեկյանի անունները բոլորին են հայտնի: Ռեժիսորներ ու արվեստագետներ, բժիշկներ և համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներ, խոշոր գործարարներ և մարզիկներ. ռուսական մայրաքաղաքն ինչ անուն ասես տվել է:

Открытие памятника Екатерине II в Симферополе - Sputnik Արմենիա
Ինչպես հայերը հաստատվեցին Ռուսաստանում, կամ ինչ արեց Եկատերինան հայերի համար

Հետաքրքիր է, որ որոշ ժամանակ փոքր համարվող հայկական սփյուռքը և՛ քանական, և՛ որակական փոփոխություն կրեց վրաց թագավոր Վախթանգ VI-ի ժամանակ, երբ նա 18-րդ դարի առաջին եռամսյակում իր հետ Մոսկվա բերեց մեծ թվով մարդկանց, որոնց գրեթե կեսը հայեր էին: Ի հայտ եկան ամենահայտնի ազգանունները `Լազարյաններ, Խաստատովներ, Սմբատովներ և այլն:

Արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտը, որը հիմնադրվել է որպես «Լազարյանների հայկական ուսումնարան», մինչև այսօր էլ գործում է Մոսկվայում:

Սակայն Մոսկվայի հայերի հիմքը դրեցին, բնականաբար, վաճառականները, արհեստավորները, շինարարները և ոսկերիչները: Չնայած թագավորական պալատում հանդիպում էին նաև թարգմանիչներ և նույնիսկ գեղանկարիչներ:

Հայերին բնորոշ պարադոքսալ մտածելակերպի համաձայն`մենք շատ քիչ ենք մոլորակի վրա, հետևաբար, մի բուռ ենք մնացել, բայց համոզված ենք, որ Մոսկվայում հայերի թիվը շատ-շատ է: Ավելի ճիշտ` մոտավորապես կես միլիոնը նրանք են, ովքեր գրանցված են մայրաքաղաքում: Այս պարադոքսին գումարվում է մեկ ուրիշը` հայը կարող է Հայ առաքելական եկեղեցու հետևորդ չլինել, օրինակ` լինել կաթոլիկ, բայց միևնույն ժամանակ նրա համար հոգևոր առաջնորդը կլինի Էջմիածնի կաթողիկոսը:

Սանկտ Պետերբուրգում հաստատված հայերի մասին վկայող առաջին փաստաթղթերը թվագրված են 1708 թ-ով: Դրանից երկու տարի անց Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքն արդեն ուներ հայկական առևտրային գրասենյակներ, որոնք պաշտոնապես աշխատում և համագործակցում էին պետության հետ:

Традиционная армянская свадьба в музее-заповеднике «Звартноц» привлекла и туристов - Sputnik Արմենիա
Հայերը ջրից չոր դուրս գալու վարպետ են. մերոնց առանձնահատկություններն`ըստ PR մասնագետի

Պետրոս I-ը նույնիսկ հրամայեց զբաղվել Պարսկաստանից բերված ապրանքների` առաջին հերթին մետաքսի վաճառքով, որն այն ժամանակ շատ թանկ էր։ Ընդ որում` վաճառքը պետք է իրականացվեր բացառապես հայկական ընկերությունների միջոցով. այն ժամանակ հակամենաշնորհային օրենքների մասին դեռ չէին մտածել: Նոր կառուցվող Նևսկի պողոտան ունեցել է հայկական հատված, որտեղ, բացի առևտրականներից, ապրում էին եվրոպական պատուհանի գործընթացին ակտիվ մասնակցություն ունեցող հայ քարտաշներն ու շարքային աշխատողները:

Սանկտ Պետերբուրգում ապրող հայերի անունները մարմնավորում են երկրի պատմությունը` Կայսրության գլխավոր ոսկերիչ և արդյունաբերող Հովհաննես Լազարև, իշխան Արգուտինսկի, Լորիս-Մելիքով, Աբամելիք-Լազարևներ, մեծագույն ռազմական ղեկավարներ Բեբուտով, Տեր-Ղուկասով, Ծովակալ Սերեբրյակով և ուրիշները: Հյուսիսը հայերի համար վնասակար չէ…

Առաջին հայկական եկեղեցին կառուցում էր համաշխարհային ճանաչում ունեցող ճարտարապետ Դոմենիկո Տրեզինին։ Ցավոք սրտի, այդ եկեղեցին չհաջողվեց մինչև վերջ կառուցել։ Իհարկե, հետագայում ավարտին հասցվեց, բայց հայկական չդարձավ:

Եկատերինա II-ը գործն ավարտին հասցրեց` եկեղեցու համար տեղ տալով Նևսկիի վրա` Գոստիննի Դվորի դիմաց, և պարտավորեցրեց Սանկտ Պետերբուրգի հայտնի ճարտարապետ Յուրի Ֆելտենին վերջապես հայկական եկեղեցի կառուցել: Ֆելտենին կառուցեց իր պատկերացրածով, ուստի եկեղեցու արտաքին տեսքում հայկական աչքին սովոր ոչ մի բան չկա, բայց 1779-ին այն դարձավ պողոտայի համալիրների շարքը: Եկեղեցու վերնաճակատին յուրահատուկ բովանդակությամբ բարձրաքանդակ կա. գրառումը բացատրում է տեղի ունեցածը. «Կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը կատարում է Տրդատ III թագավորի մկրտությունը»:

Սանկտ Պետերբուրգի այսօրվա հայերի ճնշող մեծամասնությունը մտավորականներ են` բժիշկներ, աշխարհահռչակ գրողներ և արվեստագետներ: Ռուբեն Անգալադյանը փիլիսոփայական նշանակության անգնահատելի հետազոտություններ է գրում, Վարուժան Եփրեմյան հիացնում է իր նկարներով, քանդակագործ Լևոն Բեյբությանը մեկը մյուսի հետևից հաղթում է մրցույթներում և միաժամանակ դասավանդում ինստիտուտում, իսկ Արամ Արևիկյանը ստեղծել է Սանկտ Պետերբուրգի վերջին խորհրդանիշներից մեկը` Մու-Մուի հուշարձանը Տուրգենևի հրապարակում համանուն սրճարանի կողքին:

Ի դեպ, Պետերբուրգում ևս մի հայկական եկեղեցի կա Սմոլենկա գետից ոչ հեռու` մի թեք փողոցի վրա: Եկեղեցու շինարարությունը սկսվել է Պետերբուրգի հայ համայնքի առաջնորդ Հովհաննես Լազարյանի նախաձեռնությամբ։ 1791 թվականին ռուս-շվեդական պատերազմում զոհվում է իր միակ որդին՝ Արտեմը, և եկեղեցին սկզբնական շրջանում կառուցվում է որպես ընտանեկան դամբարան, որի տապանաքարերի վրա անուններն ու տիտղոսները պատմության գրքի են նման` երկու երկրների պատմություն, Ռուսաստանի և Հայաստանի գիտության և մշակույթի պատմություն:

Մի քանի տարի առաջ եկեղեցու մուտքի փայտե կամարն այրվեց: Մինչ հրշեջների ժամանումը պարզ երկնքում մի ծանր ամպ առաջացավ և մի քանի րոպե շարունակվող անձրևը թույլ չտվեց, որ կրակը տարածվի: Այդ օրը Սանկտ Պետերբուրգի մյուս հատվածներում ոչ մի կաթիլ անձրև չթափվեց:

Դե արի ու մի հավատա միստիկային…

Լրահոս
0