Ջիգարխանյանի «փախած հարսնացուն», կամ ամուսնալուծության օրն արդեն հայտնի է

© Виталина Цымбалюк-Романовская/FacebookАрмен Джигарханян и Виталина Цымбалюк-Романовская
Армен Джигарханян и Виталина Цымбалюк-Романовская - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հանրահայտ դերասան Արմեն Ջիգարխանյանի ու նրա կնոջ ամուսնալուծության օրն արդեն հայտնի է։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik. Հայտնի դերասան ու ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը կնոջից կբաժանվի նոյեմբերի 9-ին։ Այս մասին հայտում է ՌԻԱ Նովոստին` վկայաբերելով Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ներկայացուցիչ Իրինա Մազուրին։

«Վիտալինան կատարել է այն ամենը, ինչ նրանից պահանջում էին. լքել է Արմեն Ջիգարխանյանի թատրոնի տնօրենի պաշտոնը և համաձայնել է ամուսնալուծվել։ Եվ արդեն նոյեմբերի 9-ին նախատեսված է նրանց ամուսնալուծությունը։ Այդ գործին առնչվող բոլոր փաստաթղթերն իմ ձեռքում են»,- ասել է Մազուրը։

Միաժամանակ հայտնի է դարձել, որ Վիտալինան հեռացել է Ռուսաստանից։

ԶԼՄ-ների տվյալով` նա իր մոր հետ այսօր մեկնել է Թբիլիսի։ Որոշ տվյալներով` նա կմեկնի Կիև, քանի որ Ուկրաինայի քաղաքացի է։

Армен Джигарханян и Виталина Цымбалюк-Романовская - Sputnik Արմենիա
Արմեն Ջիգարխանյանը` կնոջ մասին. «Նա գող է և իրեն ստորաբար պահեց»

Արմեն Ջիգարխանյանն ու Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան միասին ապրել են ավելի քան 15 տարի, որից 1,5 տարին` պաշտոնապես գրանցված ամուսնությամբ:

Հիշեցնենք, որ Արմեն Ջիգարխանյանը հոկտեմբերի 10-ին հայտնվել էր Մոսկվայի 57-րդ քաղաքային հիվանդանոցում, որտեղ մնաց ավելի քան տասը օր: Հիվանդանոցում նա ասել էր, թե չգիտի ուր է գնալու, քանի որ ամբողջ ունեցվածքը կնոջ անունով է գրանցված։

Լրահոս
0