Մարդիկ ջուր են տվել աշխարհի ամենավտանգավոր օձին. բացառիկ կադրեր

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ծարավից տանջվող կոբրային ջուր են տվել ինքնատիպ բաժակով։ Տեսանյութը նկարահանվել է Հնդկաստանի Գոա նահանգում։

Մարդիկ օգնության են հասել երաշտի հետևանքով ծարավից տառապող կենդանիներին։

Վայրի բնության պաշտպանության`հատուկ պատրաստություն անցած աշխատակիցները ծառից իջեցրել են կոբրային և ջուր տվել նրան բաժակին ամրացված տերևի միջոցով։

Նրանք ջուր տալու այլ միջոցներ էլ են կիրառել, բայց սողունը նախընտրել է ծարավը հագեցնելու այս տարբերակը։

Թագավորական կոբրան աշխարհի ամենաթունավոր օձերից է, սողունների այս տեսակն ապրում է հիմնականում Հարավարևելյան Ասիայում և Հնդկաստանում։

Լրահոս
0