Առայժմ անհայտ հանգամանքներում մեքենա է հրդեհվել Աբովյանում

© Sputnik / Karen Yepremyan / Пожар в Артаване
Пожар в Артаване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Աբովյան քաղաքում բռնկված հրդեհը մարելու համար մեկնել է մեկ մարտական հաշվարկ։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 30-ին, ժամը 02:14-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 6 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մոտակայքում կայանած «Toyota Prado» մակնիշի 08 OD 880 պետհամարանիշով ավտոմեքենայում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:41-ին, մարվել՝ 03:04-ին: Ամբողջությամբ այրվել են բոլոր անվադողերը, մասամբ՝ սրահի և շարժիչի հատվածները:

Լրահոս
0