Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Մարգարյան. «Ողջամիտ սահմանում կրճատումներն անհրաժեշտ են»

© Sputnik / Karen Yepremyan / Атом Маргарян в гостях у радио Sputnik Армения
Атом Маргарян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը Sputnik Արմենիայի հետ զրուցելիս նշեց, որ պետական համակարգում կրճատումներն անհրաժեշտ են, քանի որ հիմնարկներն ավելորդ հաստիքներով ուռճացնելը չի նպաստում աշխատանքի արդյունավետությանը։
Ատոմ Մարգարյան

Պետական ծառայությունը պետք է լինի օպտիմալ, կրճատումներն անհրաժեշտ են, կարծում է տնտեսագետ Ատոմ Մարգարյանը՝ նշելով, որ հարցը վերաբերում է հաստիքներին, այլ ոչ թե աշխատատեղերին։

Տնտեսագետը մեջբերեց կրթության ոլորտի օրինակը. հանրակրթությունում 43 հազար աշխատատեղ կա, որից միայն 27 հազարն է ուսուցիչների հաստիքը։

Մինչդեռ, նրա խոսքով, պետական ծառայությունը պետք է լինի օպտիմալ, այն պետք է չծանրաբեռնվի ուռճացված հաստիքներով, որպեսզի մասնագետները ստանան խելամիտ աշխատավարձ ու մատուցեն որակյալ ծառայություններ։

Զրույցն ամբողջությամբ կարող եք ունկնդրել Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում (FM106)։

Լրահոս
0