Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Նահապետյան. Ռուզան Խաչատրյանը հանցագործություն է թաքցրել

© Sputnik / Asatur Yesayants / Айк Наапетян
Айк Наапетян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ պաշտպանության նախկին նախարարի կնոջ գրառումն ուղղակի կապ ունի ԱԺ–ում քննարկվող զինծառայության մասին օրենքի նախագծի հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ռազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանը։
Հայկ Նահապետյան

 

ՀՀ պաշտպանության նախկին նախարարի կնոջ գրառումով հիշատակված անձը, որ տարիներ առաջ դասալիք է եղել, ռազմաքաղաքական վերլուծաբան պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանի համոզմամբ, ՀՀ պաշտպանության ներկա նախարար Վիգեն Սարգսյանն է։  Այս մասին նա ասել է Sputnik Արմենիայի հետ զրույցում, չնայած այն հանգամանքին, որ Ռուզան Խաչատրյանի գրառման մեջ անուն չի նշվում։

«Բայց, եթե ինքը տարիներ առաջ իմացել է հանցագործության մասին ու չի հայտնել, նշանակում է` թաքցրել է։ Երկրորդը` ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը հստակ պատասխանել է և շեշտադրում է արել, որ տիկին Խաչատրյանի խոսքը քաղաքացիական օրենսգրքում զրպարտություն և վիրավորանք է, իսկ ՀՀ քրեական օրենսգրքում` սուտ մատնություն։ Այսինքն` տիկին Խաչատրյանը պարտավոր է պատասխանել»,– ասում է  Նահապետյանը։

Անդրադառնալով խնդրի բարոյական կողմին` պաշտոնաթող գեներալը կարծիք է հայտնում, որ պաշտպանության նախարարի դասալիք լինելու մասին պարբերական հայտարարությունները չեն կարող դրական ազդել սահմանին կանգնած զինվորի հոգեվիճակի վրա։

Լրահոս
0