00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
8 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
46 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Զախարովան` «Զվարթնոցից» ՌԴ սահմանապահներին հանելու մասին
19:31
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
43 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ես էլ եմ կրում այդ պիտակը». Սիմոնյանը պատմել է իր հալածված ընտանիքի մասին

© Sputnik / Виталий Белоусов / Անցնել մեդիապահոցМаргарита Симоньян
Маргарита Симоньян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում #япомню հեշթեգով գրառում է կատարել և պատմել իր ընտանիքի հալածանքների մասին:

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի — Sputnik. Տատիկիս ու պապիկիս ընտանիքները հալածանքների են ենթարկվել 44-ին, Fecebook-ի իր էջում գրել է RT-ի և «Ռոսիա սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:

«Պապս` Սարգիս Սիմոնյանը, այդ ժամանակ կռվում էր, նրա քույրն ու մայրը պարտիզանություն էին անում: Պապիս հայրը վիրավորվել էր և տեղափոխվել Սիմֆերոպոլի հոսպիտալ: Արդեն ապաքինվում էր: Մի անգամ գիշերը խնդրել է գնալ տուն, որը հիվանդանոցի հարևանությամբ էր գտնվում: Եվ հենց այդ ժամանակ մոտեցել են նրանց տանը և հայտարարել, որ հավաքվելու համար քսան րոպե ժամանակ ունեն։ Ասել են`ձեզ տեղահանում ենք, որովհետև դուք այս վայրկյանից թշնամիներ եք: Պապիս էլ ասել են. «Իսկ դուք, ընկեր զինծառայող, մնում եք»: Եվ մեծ պապս տեսել է, թե ինչպես են կնոջն ու երեք երեխաներին, որոնցից ամենամեծը (տատիկս` Մայա Ալոևան) տասնմեկ տարեկան է եղել, լցնում են հորթերի վագոնները և ուղարկում Ուրալ», — պատմել է Սիմոնյանը:

Նրա խոսքով, ինչպես Ղրիմի մոտ 10 հազար հայերին, այնպես էլ նրա մեծ տատին ու 14 տարեկան վիրավոր դստերը նույնպես նստեցրել են այդ վագոններից մեկը:

«Այսինքն, բոլոր նրանց, ովքեր այդ պահին պատերազմում չէին: Բոլորին, ովքեր կհամարձակվեն ասել « ուրեմն պատճառ կար», ուղղում եմ գրեթե նույն ճակատագրին արժանանալու իմ անձնական ցանկությունը»,- գրել է նա։

Սիմոնյանը նշել է, որ տատիկն ու պապիկն այս պատմությունը պատմել են, երբ նա 7 տարեկան է եղել:

«Պատմում էին պատուհան չունեցող վագոններով տեղափոխվող կանանց, երեխաների ու ծերերի մասին, որոնք զրկված էին սննդից, ջրից, մաքուր օդից։ Շուրջը կեղտ էր, նեղվածք, հիվանդների և երեխաների ճիչեր, վախ և անորոշություն։ Կարիքները հոգում էին դույլի մեջ, իրար աչքի առաջ, ծնում ու մահանում էին ճանապարհին, մեռածների մարմինները թողնում էին ճանապարհին, որ մյուսները գոյատևեն։ Ավելորդ է ասել, որ միայն այս մի պատմությունն էլ բավարկան էր, որ դեռ յոթ տարեկանում իմ օրգանիզմում կայուն ալերգիա ձևավորվեր Ստալինին արդարացնողների նկատմամբ։ Ո՞վ կարող է ինձ հակառակը համոզել, երբ իմ ընտանիքն այս անամնեզն ունի»,- ընդգծել է նա:

Սիմոնյանի խոսքով, մարդկանց վագոններից իջեցրել են Կրասնոտուրինսկու մոտակայքում:

«Պապս պատերազմից վերադարձել է հայրենի Սիմֆերոպոլ և տեսել, որ իրենց ու հարևանների դռներն ու պատուհանները փակ են: Նա ընտանիքին միանալու առատաձեռն առաջարկ է ստացել: Միացել է: Այնտեղ հանդիպել է հալածված հայրենակցուհուն` արդեն մեծացած Մայա տատիկիս: Այնտեղ էլ ծնվել է հայրս: Նա 5 տարեկան է եղել, երբ Խրուշչովը ներել է նրանց: Բայց այն աստիճան չի ներել, որ իմ տատին ու պապին թույլ տային վերադառնալ տուն` ծննդավայր Ղրիմ: Տեղահանված սփյուռքը տեղափոխվել է Կրասնոդար` ավելի մոտ հարազատ հողին: Վերջում նրանց անձնագրեր են հանձնել, որտեղ ազգանունների «յան»-ից առաջ «ь» են գրել: Ահա այդպիսի պիտակ: Ես ծնվել եմ Կրասնոդարում` Սիմոնյան (Симоньян) ազգանունով: Եվ ես էլ եմ կրում այդ պիտակը»,- անկեղծացել է նա:

RT-ի գլխավոր խմբագիրը նշել է, որ իր ամուսնու` Տիգրան Քեոսայանի ընտանիքը նույնպես տեղահանվել է, բայց նրանց Ղազախստան են ուղարկել:

«Տիգրանի հայրն էլ է թշնամի համարվել, մեծացել է աքսորավայրում, բայց Ղազախստանում, ուր Տիգրանի տատիկը երկու որդու հետ (երրորդն այդ ժամանակ ծառայում էր) աքսորվել են այն բանից հետո, երբ ինչ-որ մեկի դավադրությամբ, գնդակահարել են Տիգրանի պապին: Ղազախստան աքսորված տղաներից մեկն «Անորսալի վրիժառուներ» ֆիլմի հռչակավոր ռեժիսորն էր` Տիգրանի հայր Էդմոնդ Քեոսայանը»,- գրել է նա:

Սիմոնյանը նաև ավելացրել է, որ ամեն տարի որևէ գրում է իր հալածված ընտանիքի մասին։ Նա կոչ է արել բաժանորդներին միանալ #япомню ակցիային:

Լրահոս
0