00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թե ինչու է տղամարդը դանակ հանել ու պատանդ վերցրել. Արմավիրի աղմկահարույց դեպքի մանրամասները

© Sputnik / Karen YepremyanСитуация у армавирского детского сада
Ситуация у армавирского детского сада - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արմավիրում 3 տարեկան երեխային պատանդ վերցրած տղամարդուն մեղադրանք է առաջադրվել։ ՀՀ քննչական կոմիտեն աղմկահարույց դեպքի վերաբերյալ մանրամասներ է հրապարակել։

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. Արմավիրի բնակչին մեղադրանք է առաջադրվել դանակի գործադրման սպառնալիքով ակնհայտ անչափահասին պատանդ վերցնելու, երկու անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու համար: ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվում է քրեական գործը։

Ситуация у армавирского детского сада - Sputnik Արմենիա
Արմավիրի մանկապարտեզում տեղի ունեցած ցնցող միջադեպը լուսանկարներով

Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հասարակական մեծ հետաքրքրությունը՝ քննչական կոմիտեից ներկայացնում են որոշ տվյալներ նախաքննության այս փուլում պարզված հանգամանքների վերաբերյալ։

«Ըստ նախնական քննության տվյալների՝ 2017թ. հոկտեմբերի 30-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Արմավիրի բնակիչը գնացել է «Մանուշակ» մանկապարտեզ, որտեղ կինը աշխատում է որպես դաստիարակչուհի՝ պահանջելով դուրս գալ՝ պատճառաբանելով, թե նրա հետ ցանկանում է առանձնազրույց ունենալ: Կինը հրաժարվել է կատարել տղամարդու պահանջը, ինչից հետո վերջինս հանել է դանակը և բռնություն գործադրելով՝ քարշ տալով, փորձել է նրան դուրս բերել շենքից»,-ասված է հաղորդագրության մեջ։

Տղամարդը դանակը դրել է կնոջ պարանոցին՝ փորձելով հարվածել, սակայն վերջինս բռնել է շեղբից, ապա նրանց է մոտեցել մանկապարտեզի տնօրենը։ Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը դանակով հարվածել է տնօրենին, որի հետևանքով վերջինս վնասվածք է ստացել պարանոցի և ականջի հատվածում, այնուհետև փորձել է կնոջը բռնությամբ տանել մանկապարտեզի ննջասենյակներից մեկը, սակայն օգնության հասած ազգականը հարվածել է տղամարդուն, ինչի հետևանքով կնոջը հաջողվել է դիմել փախուստի՝ ստանալով մարմնական վնասվածքներ: Ժամը 16։30-ի սահմաններում տղամարդը պատանդ է վերցրել մանկապարտեզի ննջասենյակում գտնվող ակնհայտ անչափահասին՝ մանկահասակ երեխային՝ նրան ազատ արձակելու համար իրավապահ մարմիններից պահանջելով հանդիպում կազմակերպել իր նախկին կնոջ հետ։

Լրահոս
0