Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Բոշյան. Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նպատակը Հայաստանին մեկուսացնելն է

© Sputnik / Aram NersesyanАрман Бошян
Арман Бошян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով Հայաստանն իզոլացվում է, Վրաստանը` ծառայում Թուրքիայի ու Ադրբեջանի շահերին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնում Երևանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար Արման Բոշյանը։
Արման Բոշյան

Մեր տարածաշրջանը մեծ չէ, բայց դրա աշխարհաքաղաքական նշանակությունը շատ մեծ է և գտնվում է աշխարհաքաղաքական մի շարք ուժային կենտրոնների ազդեցության տակ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, անդրադառնալով Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նախագծին, ասել է Երևանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար Արման Բոշյանը։

«Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցման առաջնահերթ նպատակը Հայաստանի քաղաքական իզոլացումն է, որը շարունակում են իրականացնել Թուրքիան և Ադրբեջանը, իսկ Վրաստանի մասնակցությունը դրան լիովին համահունչ է իր արտաքին քաղաքականությանը»,–ասում է Բոշյանը։

Միաժամանակ, նրա խոսքով, այս երկաթգծով փորձ է արվում շրջանցել Ռուսաստանի շահերը։ «Մենք տեսնում ենք, որ տնտեսությունն այս դեպքում ենթարկվում է քաղաքական շահերին»,– ասում է փորձագետը` հավելելով, որ Վրաստանը ներգրավվում է մի քաղաքականության մեջ, որը վարում են Թուրքիան ու Ադրբեջանը։

Լրահոս
0