Հերոինի մեծ չափաքանակ են հայտնաբերել Մեղրիի մաքսակետում

© Sputnik / Samvel Sepetchyan / Անցնել մեդիապահոցКонтрольно-пропускной пункт (КПП) «Бавра»
Контрольно-пропускной пункт (КПП) «Бавра» - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մեղրիի մաքսակետում կանխվել է առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 105 կգ «հերոին» տեսակի թմրանյութի ներկրումը հանրապետություն:

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի–Sputnik. Մեղրիի մաքսակետում հայտնաբերել են շուրջ 105 կգ «հերոին» տեսակի թմրանյութ ու կանխվել դրա ներկրումը հանրապետություն:

Сторожевая собака пограничника - Sputnik Արմենիա
Իրանցին փորձել է թմրանյութ տեղափոխել Հայաստան

Սա պարզվել է պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության ու մաքսանենգության դեմ պայքարի վարչությունների համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում։ Այս մասին հայտնում են ՊԵԿ մամուլի ծառայությունից։

Ռենտգեն զննության է ենթարկվել Իրանից Հայաստան ժամանած Թուրքիայի քաղաքացի Ֆերդի Օզդեմիրիի վարած «DAF» մակնիշի  սառնարանային բեռնատարը, որն այնուհետև ուղեկցվել է Երևան՝ մաքսային պահեստ։

Այնտեղ էլ իրականացվել է տրանսպորտային միջոցի մանրակրկիտ զննում: Բեռնախցիկում նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է 105 կգ «հերոին» տեսակի թմրանյութ: Նախապատրաստված նյութերը փոխանցվել են ԱԱԾ քննչական ծառայությանը՝ վարույթ իրականացնելու նպատակով:

Լրահոս
0