Հայաստանի կառավարությունը մտադիր է ավելացնել պետական պարտքը

© Sputnik / Владимир Трефилов / Անցնել մեդիապահոցДенежные купюры
Денежные купюры - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ կառավարությունը մտադիր է ևս 90 մլն ԱՄՆ դոլարով ավելացնել ՀՀ պետական պարտքը։ Նոր վարկը ծառայելու է բյուջետային աջակցության նպատակին։ Վարկային նոր պայմանագիրը ներառված է ՀՀ կառավարության վաղվա նիստի օրակարգում։

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. Ասիական զարգացման բանկն առաջիկայում Հայաստանին կտրամադրի 90 մլն ԱՄՆ դոլարի վարկ։ Նոր վարկային միջոցներն ուղղվել են բյուջետային աջակցությանը։ ՀՀ կառավարությունը խոստանում է դրանով ֆինանսավորել բյուջեի կարևորագույն ծախսային կատեգորիաները: Այս մասին ասված է վարկային պայմանագիրը հաստատելու մասին նախագծում, որը ներառված է ՀՀ կառավարության վաղվա նիստի օրակարգում։

Графики в книге  Государственный долг Армении - Sputnik Արմենիա
2018-ին Հայաստանի պարտքը կնվազի. ֆինանսների նախարարը ներկայացրել է կառավարության անելիքը

90 մլն–անոց վարկը Հայաստանին կտրամադրվի 2 ենթածրագրով. 40 մլն–ն` այս, 50-ը` հաջորդ տարի:

90 մլն–ից 0.5–ը կտրամադրվի որպես դրամաշնորհ, մնացած 89.5 մլն–ը` տարեկան 0.15%-ով։

Հիշեցնենք` օրեր առաջ, ՀՀ պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարարն ԱԺ–ում հայտարարեց, որ Հայաստանը շարունակելու է մնալ նվազ պարտքի բեռ ունեցող երկրների ցանկում, իսկ 2018–ի բյուջեի պակասուրդը լրացնելու է հիմնականում ներքին միջոցների հաշվին։

Ասիական զարգացման բանկի հետ ՀՀ–ը համագործակցում է 2005 թվականից։ Բանկին Հայաստանի պարտքն անցնում է 1 մլրդ դոլարից։ Եվս 16 մլն 500 հազար դոլար տրամադրվել է որպես դրամաշնորհ։

Լրահոս
0