Դմակային մաքսանենգություն. Հայաստանից Թուրքիա չհասավ 40 պարկ յուղ. տեսանյութ

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արմավիրի սահմանապահ ջոկատի զինծառայողներն Արաքս գետի ափին հայտնաբերել են ավելի քան 40 պարկ ոչխարի յուղ:

Ռուսաստանի սահմանապահները խախտել են չարագործների պլանները՝ հայտնաբերելով  պետական սահմանի անմիջական հարևանությամբ ոչխարի ճարպի ավելի քան 40 պոլիէթիլենային տոպրակ: Այդ մասին հայտնում է Ռուսաստանի ՖՍԲ-ի սահմանային հսկողության վարչության մամլո ծառայությունը:

Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ին: Հայտնաբերված «ապրանքի» ընդհանուր քաշը կազմում է ավելի քան 1700 կիլոգրամ:

Դեպքի վայրում ստուգման ժամանակ սահմանապահները թփերում հայտնաբերել են նոր ռետինե նավակ և նեյլոնե պարան։ Նախնական տվյալներով՝ անհայտ անձինք նախատեսում էին  սահմանը հատելով տեղափոխել  ապրանքը:

Դեպքի վայր են հրավիրվել Հայաստանի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները:

Ներկա պահին համապատասխան մարմիններն իրականացնում են մի շարք միջոցառումներ հանցագործության մեջ ներգրավված անձանց հայտնաբերելու համար:

Լրահոս
0