Միհրան Հակոբյան
Շատ դեպքերում տարկետման իրավունքն օգտագործվել է ոչ այնքան գիտությամբ զբաղվելու համար, որքան բանակից խուսափելու, կարծում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը։
Նրա խոսքով՝մտածել, որ տարկետման իրավունքը նպաստում է գիտության զարգացմանը, խաբկանք է։ Մենք, նույնիսկ, հստակ թվեր չունենք, թե արդյո՞ք բոլոր տարկետման իրավունք ունեցողներն են շարունակել զբաղվել գիտական աշխատանքով։
Եթե մարդը ցանկանում է առաջ գնալ գիտությամբ, նա դա կանի ծառայելուց հետո էլ, համոզված է Միհրան Հակոբյանը։
Զրույցն ամբողջությամբ կարող եք ունկնդրել Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում (FM106)։