Երևան–Դուբայ չվերթը հետաձգվել է. ուղևորների խուճապը տեղին չէ

© Sputnik / Karen YepremyanЗвартноц международный аэропорт
Звартноц международный аэропорт - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևան–Դուբայ չվերթը հետաձգվել է անորոշ ժամանակով։ Ուղևորների շրջանում անհանգստություն կա, իսկ իրականում վիճակը վերահսկելի է։

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. Երևան-Դուբայ չվերթը պետք է իրականացվեր դեռ 11։50-ին, սակայն ուղևորներին խնդրել են սպասել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ուղևորներից մեկը։

«Մենք արդեն ինքնաթիռ էինք նստել, սակայն մեզ ասացին, որ դուրս գանք ու օդանավակայանում սպասենք։ Տեղեկացրին, որ ինքնաթիռը տեխնիկական խնդիրներ ունի»,-ասաց ուղևորուհին։

Խնդրի պարզաբանման վերաբերյալ Sputnik Արմենիան դիմեց «Fly Dubai» ավիաընկերության հայաստանյան գրասենյակին։ Ասացին, որ պետք չէ խուճապի մատնվել, նման իրավիճակներ ավիաընկերությունների պրակտիկայում հաճախ է պատահում։

«FZ718 Երևան-Դուբայ չվերթն աննշան տեխնիկական խնդրի պատճառով հետաձգվել է։ Անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպումից հետո ինքնաթիռը կմեկնի»,- տեղեկացրին ընկերության հայաստանյան գրասենյակից։

Ընկերության ներկայացուցիչը խոստացավ հավելյալ տեղեկություններ տրամադրել անհրաժեշտության դեպքում։

Լրահոս
0