«Պատահական» վիրուսներ. Երևանը պետք է վերահսկի արևմտյան բիոլաբորատորիաները

© Sputnik / Asatur YesayantsРеференс-лаборатория в Ереване
Референс-лаборатория в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Հայաստանը պետք է ուժեղացնի արևմտյան կենսաբանական լաբորատորիաների նկատմամբ վերահսկողությունը: Պետք է անվտանգության պայմանների բարելավմանն ուղղված ծրագրեր մշակել ՀԱՊԿ շրջանակում, կարծում է փորձագետը:

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. Հայաստանը պետք է ուժեղացնի պետական հսկողությունը երկրում կենսաբանական լաբորատորիաների գործունեության նկատմամբ: Այդ նպատակով պետք է հատուկ ծրագիր մշակել ՀԱՊԿ շրջանակում, որը կվերահսկի հատուկ նշանակության օբյեկտների գործունեությունը, կարծում է Երևանի Աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար Արման Բոշյանը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը նշել էր, որ համաճարակի բռնկումները կարող են արհեստականորեն հրահրված լինել: Նա նաև նշեց, որ առայժմ կենսաբանական և թունավոր զենքն արգելելու կոնվենցիայի դրույթներին հետևելու մասին օբյեկտիվ տվյալներ չկան:

«Այսպիսի հայտարարությունները հազվադեպ են հնչում նման բարձր մակարդակում: Աշխարհի տարբեր երկրների կենսաբանական լաբորատորիաների գործունեության վերաբերյալ մտահոգությունը պատահական չէ»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Բոշյանը:

Նրա խոսքով՝ դա կարող է պայմանավորված լինել ոչ միայն ռուս-ամերիկյան հարաբերությունների, այլ նաև ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակի սրմամբ: Այդ հայտարարությունն ազդանշան է՝ ուղղված նման լաբորատորիաներ ունեցող երկրներին, այդ թվում՝ Հայաստանին: Անհրաժեշտ է ծրագրեր մշակել ՀԱՊԿ շրջանակում՝ ուղղված անվտանգության պայմանների բարելավմանը, ՀԱՊԿ տարածքում գտնվող բիոլաբորատորիաների նկատմամբ քաղաքական և ազգային հսկողության ուժեղացմանը:

Բոշյանի խոսքով՝ ամերիկյան լաբորատորիաների ստուգումների արդյունքում լուրջ թերություններ են բացահայտվել:

Референс-лаборатория в Ереване - Sputnik Արմենիա
Հայաստանի բիոլաբորատորիաները. արդյոք ճի՞շտ են զենք մշակելու խոսակցությունները

«Այդ լաբորատորիաների ստուգումներից հետո, որոնք անցկացրել են հենց նրանց մարմինները, խոսվել է վտանգավոր հարուցիչների տարածման դեպքերի մասին», — ասաց Բոշյանը:

Փորձագետը համոզված է, որ Հայաստանում կենսաբանական զենք չի արտադրվում: Հարցը Հայաստանում այդ լաբորատորիաների անվտանգ գործունեությունն է տարածաշրջանում հակամարտությունների թեժացման դեպքում:

Ավելի վաղ Բոշյանը Հայաստանում գործող երեք լաբորատորիաներն անվանել էր «դանդաղ գործող ռումբ»՝ ուղղված Հայաստանի դեմ: Sputnik Արմենիային տված հարցազրույցում նա նշել էր, որ ՆԱՏՕ-ի կողմից հարավկովկասյան տարածաշրջանում ռազմական հակամարտություն հրահրելու դեպքում Հայաստանում գործող լաբորատորիաները, որոնք ֆինանսավորվում են Պենտագոնի կողմից, կաշխատեն հենց նրա դեմ:

Այդ հայտարարությանն արձագանքել էին Երևանում գտնվող ռեֆերենս-լաբորատորիայի ներկայացուցիչները: Հայաստանի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանն ասել էր, որ իրենց լաբորատորիան ունի կենսաբանական և քիմիական գիտահետազոտական ուղղվածություն և համագործակցում է ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ռուսաստանի հետ:

«Դա նորմալ է, որ մեր համակարգը փակ է, քանի որ մենք գործ ունենք պաթոգենների հետ»,- ասել էր Վանյանը:

Նրա խոսքով՝ լաբորատորիայում չկան արտասահմանյան մասնագետներ, ինչպես նաև չկան հատկապես վտանգավոր վիրուսների շտամերի արտահոսքի կամ մարդկանց վարակելու հնարավորություն: Վանյանն ավելացրել էր, որ շենքը կդիմանա 11-բալանոց երկրաշարժի, իսկ յուրաքանչյուր սենյակում աշխատում են հեռախոսներ, որոնք ցանկացած պայմաններում ներքին կապ են ապահովում:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала