Անձրևանոցը հավաքեք, բայց մի շտապեք պահել. եղանակի կանխատեսում

© Sputnik / Кирилл Каллиников / Անցնել մեդիապահոցДождь и ветер
Дождь и ветер - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ինչ եղանակ է կանխատեսվում առաջիկա օրերին, և երբ կվերջանան անձրևները. Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի կանխատեսումը։

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. Նոյեմբերի 2-ին Հայաստանի զգալի մասում անձրևը կդադարի։ Ցերեկային ժամերին տեղումներ են կանխատեսվում միայն Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ին կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:

Նոյեմբերի 3-5-ը Հայաստանի մնացած տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանում նոյեմբերի 2-5-ը ևս առանց տեղումների եղանակ է կանխատեսվում։

Նոյեմբերի 2-ի և 3-ի ցերեկը սպասվում է 10-12, 4-ին և 5-ին` մինչև 18 աստիճան տաքություն։

Նոյեմբերի 6-ի գիշերը անձրևը դարձյալ կվերադառնա Հայաստան։

Լրահոս
0